27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դա ներում չէ

Ինչ-որ մեկը ձեզ նեղացրե՞լ է: Դա ձեզ իրավունք չի տալիս վրեժխնդիր լինել նրանից: Վրեժը չի վերականգնում արդարությունը: Շատերը կարծում են, թե հանուն արդարության կարող են դաս տալ որոշ մարդկանց կամ էլ պատժել ուրիշների: Ոչ, արդարության նման հասկացողությունը բազում դժբախտությունների աղբյուր է: Դիմեք այն սկզբունքին, որն ավելի բարձր է արդարադատությունից-սիրո և բարության սկզբունքին:

Երկու հազար տարի առաջ Հիսուս Քրիստոս տվեց աշխարհին այդ նոր Ուսմունքը, բայց քրիստոնյաները մինչև այժմ պահում են Մովսեսի օրենքը՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: Պետք չէ մոլեռանդորեն հետևել արդարության այդ օրենքին, վրեժ տենչալ, եթե դուք ուզում եք իսկապես ազատ լինել: Վրեժը իր մեջ որևէ լուծում չի պարունակում, այն միայն բարդացնում է իրավիճակը:

Դուք որևէ մեկի համար ինչ-որ բարիք եք արել, օգնել եք նրան, քաջալերել, բայց մի օր հայտնաբերում եք, որ նա արժանի չի եղել դրան: Համակերպվե՛ք նման իրավիճակի հետ, մի՛ փնտրեք միջոց՝ վրեժխնդիր լինելու նրանից, պատժելու նրան: Մեծահոգություն ցուցաբերեք և բարություն. ա՛չք փակեք նրա անազնիվ արարքի վրա, ներեք նրան և հանե՛ք հիշողությունից այդ էպիզոդը: Միայն նման կերպ վարվելով ենք մենք հոգևորապես աճում:

Դուք կարող եք ասել. «Ես ներում եմ քեզ, բայց երբեք դա չեմ մոռանա»: Բայց դա ներում չէ: Եթե դու ներում ես, ուրեմն վերականգնում ես հարաբերություններդ այդ մարդու հետ այնպես, կարծես նա երբեք էլ մեղք չի գործել քո հանդեպ: Ներել նշանակում է ջնջել ամենայն վատը, կարծես այն տեղի էլ չի ունեցել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ