Օրվա կադր
Լուսանկարը՝ Անահիտ Բեգարյանի ֆեյսբուքյան հանրագրից:
Լուսանկարը՝ Անահիտ Բեգարյանի ֆեյսբուքյան հանրագրից:
Այն, ինչ նախատեսել էինք անել, արեցինք՝ խանգարեցինք տվյալ ժամին իրենց գալը Եռաբլուր: Այս մասին այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողի ծնող Վիգեն Ասատրյանը: «Քանի՞ կոպեկ արժի վախեցած գալը, սպասում է, որ ծնողները գնան, որ գա Եռաբլուր: Մենք չենք գնալու»: Կլինե՞ն բախումներ, եթե վարչապետը գա. «Թող իրենք մտածեն, մենք սովոր ենք արդեն: 4 տարի […]
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի Ժամանակին մենք գիտեինք, հասկանում էինք, զգում ու տեսնում էինք, թե ինչ է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, իսկ այսօր միայն հասկանում ենք, որ ունեցել ենք անկախություն, ավելին՝ երազում ենք կրկին անկախ լինելու մասին։ Պարզորոշ մտքով կհարցնեք, անգամ, կհակադարձեք, թե «այսօ՛ր էլ ենք անկախ, ինչո՞ւ ես այդպիսի բարձր գրադացիայով ասում և այլն…» Շատ պարզ է՝ Հիմա […]
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առիթով: «Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը: Ռոբերտ Քոչարյան 21.09.2024թ.»,-ասվումէ ուղերձում:
Հովհաննես Իշխանյանը գրում է․ Կասկած չկա, որ հիմա Հանրային ռադիոյի կամերայով նայելու են, թե ով է այդ չենթարկվողը, որը համարձակվել է Բաքուն Ստեփանակերտով փոխել ու մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հեռացնելու են նրան աշխատանքից։ Նաև գործ կհարուցեն աշխատակցի վրա, որ օրինակ առաջին դասարնում մի անգամ սև ու սպիտակ զգեստի կանոնը խախտել է կամ առաջին կուրսի տարիներին […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝ […]
«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է՝ 2022 թվականից Կառավարության շենքի մոտակայքում՝ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքի առաջին հարկը ՔՊ-ն վարձակալել էր եւ ամիսներ շարունակ այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում: Տարածքն անգամ կահավորել էին, բարեկարգել, դիմացի մայթը հիմնովին փոխել, աղբամանները հեռացրել, որ ՔՊ-ն Սայաթ Նովայի գրասենյակից տեղափոխվի կենտրոն` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հարեւանությամբ: Ամիսներ […]
Հարավային Կարոլինան վերջին 13 տարվա մեջ առաջին անգամ մահապատժի է ենթարկել դատապարտվածին ՝ մահացու ներարկում կատարելով Ֆրեդի Օուենսին։ 46-ամյա Օուենսը ժյուրիի կողմից մեղավոր է ճանաչվել 1997 թվականին Գրինվիլում զինված կողոպուտի ժամանակ խանութի աշխատող Այրին Գրեյվսի սպանության մեջ: Նրան մահապատժի են ենթարկել, չնայած այս շաբաթ իր պաշտպանը ստորագրել է երդվյալ հայտարարություն այն մասին, որ Օուենսը ներկա […]
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր աշխատասենյակից «Սեպտեմբերի 21. Ինչո՞ւ եւ ինչո՞վ է այսօր ՀՀ անկախության օրը» վերտառությամբ եւ շնորհավորել է ՀՀ անկախության օրը: «1991 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հհ-ում տեղի է ունեցել անկախության հանրաքվե եւ ՀՀ քաղաքացիները ահա այս քվեաթերթիկի միջոցով կատարել են իրենց ընտրությունը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն եք, որ ՀՀ-ն լինի անկախ պետություն […]