14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի երկու օր առաջ ռադիոյով  քաղաքապետարանի խորհրդակցությունից հատվածներ էի լսում։ Եթե դա լսեր դրսից եկած, մեր երկրից անտեղյակ մարդ, կմտածեր, թե նոր-նոր ընտրված քաղաքապետ է՝ նոր է ծանոթանում աշխատանքին ու խնդիրներին։
Քննարկումը սարսափելի որակի ու բովանդակության էր՝ արհեստական բնույթի «նկատողություններ» տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին և ժանրի մեջ տեղավորվող ցածրորակ երկխոսություն։
Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի։ Ասֆալտը մեկ տարի չի ձգում, փողոցներում արվող սալիկապատումը՝ մեկ սեզոն, մայթերն ու փողոցները փոշու ու աղբի մեջ են։ Նույնիսկ փողոցային «կարկատան» չեն կարողանում անել։
Առկա լուրջ խնդիրների մասին, սրանց գոյության պայմաններում, անիմաստ է խոսել՝ երթևեկություն, տրանսպորտ, ենթակառուցվածքային ծրագրեր։ Ամեն ինչ տապալել են։
Ու դեռ խոսում են, գլուխ գովում, հոխորտում, իսկ տակը՝ զրոյական վիճակ»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ