Առանց մեկնաբանության
Սիրելինե’ր, քնել էի. մի տեսիլք տեսնելով` արթնացա: Վկայեմ մի բան, որ Սուրբ Գրքի մարգարեություններից հայտնի է և շատ կարևոր: Իմ մետաղյա հյուղակից մոտ տասը մետր հեռու` մի բարձր տոնածառ էր: Մի ձայն ասաց թե` ավելի ուշադիր նայիր: Տեսա տոնածառի միայն աջ կողմի ճյուղերն են: Ավելի ուշադիր նայելով` տեսա որ, այն ինչ տոնածառի ճյուղեր էի համարում` […]
2016-ը, ցավոք, ոչ միայն ձեռքբերումների, այլեւ կորուստների տարի էր։ Անցած տարվա ընթացքում իրենց մահկանացուն կնքեցին բազմաթիվ հայտնի ու սիրված մարդիկ։ Հավերժ հիշատակ նրանց․․․ Ալան Ռիկման /1946-1916/ Հանրահայտ ու սիրված բրիտանացի դերասանը հետաքրքիր ու բովանդալակից կյանքով ապրեց, նկարահանվեց բազմաթիվ ֆիլմերում, սակայն, ցավոք, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ընդհատեց նրա կյանքը։ Դեւիդ Բոուի /1947-2016/ Վերջին մեկուկես տարին լեգենդար երաժիշտը […]
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 60-100 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-2-ին էապես չի փոխվի, 3-4-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 2 -6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այս տարի էլ, ինչպես ամեն տարի Ամանորը նշելու է հայրենի քաղաքում` Վանաձորում, ընտանիքի, ընտրողների, ժողովրդի հետ: «Իմ ընտրողները գալիս են մեր տուն, ես մեր տանը չլինե՞մ, մարդիկ գալիս են, ուզում են ինձ տեսնել, հազիվ տարվա մեջ այդ մեկն օրն է, որ կարող ենք ոչ աշխատանքային միջավայրում իրար […]
«Ինստագրամ» սոցիալական կայքի ռուսական «հատվածում» 2016-ի ամենահայտնիները դերասանուհի Նաստյա Սամբուրսկայան ու ռեփեր Թիմաթին են։ Սամբուրսկայայի էջն 2016-ին ունեցել է 7,6 միլիոն հետեւորդ, Թիմաթին՝ 7,4 միլիոն։ Երրորդ եւ չորրորդ տեղում հաղորդավարուհիներ Քսենիա Բորոդինան եւ Օլգա Բուզովան են, երկուսն էլ 7,1 միլիոն հետեւորդ ունեն։ Լավագույն հնգյակը եզրափակում է մոդել Իրինա Շեյքը՝ 7 միլիոն հետեւորդով։
Հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 19։00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։ Ոստիկանները նշված հյուրանոցի 10-րդ համարում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ Ռուբինյանց նրբանցքի 5-րդ հասցեում ժամանակավորապես […]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք և մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մ: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը ՝ 100-150 մ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
























