11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Աստծո ամենակարեւոր պատվիրանները

Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը եւ առաջին պատվիրանը. եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքն ու մարգարեները: Մատթ. 22:37-40

Տանը հայտնաբերվել է քաղաքացու այրված դին

Հունվարի 11-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկի դուռը փակ է, հնարավոր է՝ ներսում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և ներսում հայտնաբերել 1927 թ. ծնված Ա. Ղ.-ի այրված դին, հրդեհը ինքնամարվել է:

Զինվորի մահվան հանգամանքները պարզվել են. մեղադրանք է առաջադրվել 4 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով ժամկետային զինծառայող Վարդան Մաթևոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 08.04.2016թ.` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և […]

Ազատության հրապարակում կնշվի «Հին ու Նոր տարի»

Երևանի քաղաքապետարանը հայտնում է. Սիրելի´ համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, հունվարի 13-ին` ժամը 18:00-ին, «Նոր տարին Երևանում 2017»ծրագրի շրջանակում Ազատությանհրապարակում տեղի կունենա «Հին ու Նոր տարի» Ամանորիտոնական եզրափակիչհամերգային ծրագիրը: Բոլորին սիրով հրավիրում ենք միասին ամփոփելու տոները:

Առաջարկ Կառավարությանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որին կցված է նաև «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների կողմից ստորագրված՝ Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկության տեքստը։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Հարգելի՛ պարոն Կարապետյան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ «Սահմանադրություն») 9-րդ հոդվածի ուժով՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հունվարի 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը եւ առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -11-13, իսկ վաղը ցերեկը՝ -5-7 աստիճան ցուրտ: […]

Թե խաղաղություն ես ուզում, պետք է մարտունակ բանակ ունենաս.գեներալ Մանվել

Հաջողությամբ իրականացնելով այցելություններ ՀՀ սահմանամերձ բոլոր շրջաններ, զորամասեր, բժշկակական կենտրոններ, մանկատներ, կալանավայրեր, ԵԿՄ երեք սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ  Ձմեռ Պապիների ուղեկցությամբ այցելեց  նաև  Արցախ աշխարհ: Մոտ 400 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարավոր լիներ 3 օրում լինել Արցախի բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արևելքից արեևմուտք: Ուխտագնացությանը մասնակցում են Արցախյան […]

Տարադրամի փոխարժեքն այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 11 -ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 482  դրամ նվազագույն և 483.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 486.50 դրամ նվազագույն և 487.50  դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 506 դրամ նվազագույն և 509  դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 515  դրամ նվազագույն և […]

Հայաստան-Իրան գումարած Թուրքմենստան՝ եռակողմ տնտեսական փոխգործակցության հեռանկարները

Հայ-Իրանական հարաբերությունների խորացման, քաղաքական և տնտեսական փոխգործակցության նոր մակարդակի դուրս գալու ակնկալիքները և սպասումները ամեն պաշտոնական այցով նորանում են՝ հույս և հավատ ներշնչելով, որ Հայաստանը վերջապես կիրականացնի այն երկար սպասված և ցանկալի տնտեսական ծրագրերը, որոնք որակապես նոր մակարդակի կարող են դուրս բերել մեր երկիրը և էականորեն փոխել տարածաշրջանում բաշխված «խաղաքարտերը»: Նախօրեին վարչապետը հանդիպելով Հայաստանում Իրանի […]

Մեկ օրում բացահայտվել է գողության 18 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 10-ից 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:  Բացահայտվել է գողության 17, խարդախության 3 եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի