11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Աշտարակի, Եղվարդի, Աբովյանի, Արարատի և Եղեգնաձորի տարածաշրջանների  ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մ: Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Արցունքները գլոր-գլոր հոսում էին խոշոր, սևորակ աչքերից. հուշեր Պ. Սևակի կյանքից

«Մոկաց Միրզան»՝ էպիկական շնչի այդ ողբերգական-հերոսական երգը: Մինչև հիմա էլ ականջիս մեջ են նրա երգի ղողանջները, այսօրվա պես հիշում եմ երգող Նաիրի Զարյանին՝ գլուխը հպարտորեն հետ գցած, մի աչքը կկոցած, աշխարհից վերացած, վեհացած, գեղեցկացած… Եվ մեկ էլ աչքս դիպավ Պարույրին. արցունքները գլոր-գլոր հոսում էին խոշոր, սևորակ աչքերից… Ո՞վ էր այդ մարդը, կարծես առաջին անգամ էի […]

«Ես ֆուտբոլի պատմության մի մասն եմ»

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն լրագրողների հետ զրույցում պատմել է իր հաջողությունների գրավականի մասին: «Այս տարին առանձնահատուկ էր ինձ համար: Վստահ եմ, որ ես արդեն ֆուտբոլի պատմության մի մասն եմ: Դա միշտ եղել է իմ նպատակը: Միշտ ձգտել եմ առավելագույնին եւ հասա իմ նպատակին: Տիտղոսները, անհատական մրցանակները եւ ռեկորդները մեծ հպարտության աղբյուր […]

Վարչապետը նոր խորհրդական ունի

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Մհեր Տերտերյանը նշանակվել է Վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։ Վարչապետը որոշումն ստորագրելիս հիմք է ընդունել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը:

Երեւանում 2 բնակիչներին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 11-ին Երեւան քաղաքի երկու բնակչի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2017 թվականի հունվարի 11-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երեւանի բնակիչներ […]

Հունվարի 11–ը Շնորհակալության միջազգային օրն է

Այսօր աշխարհում նշվում է Շնորհակալության միջազգային օրը: Մարդիկ շնորհակալական խոսքեր են ասում իրենց հարազատներին, մտերիմներին, ընկերներին։ Ըստ վարկածի` Շնորհակալության միջազգային օր ունենալու մտահղացումն առաջացել է հուշանվերներ պատրաստող ընկերությունների մոտ, որոնք ցանկացել են նման կերպ ավելացնել վաճառքի ծավալները։

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տարավ

Անգլիայի Լիգայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» իր ուժերը չափեց  «Հալ Սիթիի» հետ: Խաղն ավարտվեց մանչեսթերցիների հաղթանակով՝ 2:0: Խաղի հաշիվը բացվեց 56-րդ րոպեին:  Մխիթարյանի փոխանցումից հետո Խուան Մատան գոլի հեղինակ դարձավ: Հաշիվը 87-րդ րոպեին կրկնապատկեց փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Մարուան Ֆելաինին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 71-րդ րոպեին: Հիշեցնենք, որ մրցող […]

Մեղադրանք է առաջադրվել Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության համար

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.Հարությունյանին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, բժշկական կենտրոն է տեղափոխվել 1988թ. ծնված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի