16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կրճատումների մեջ հստակ տրամաբանություն կա

ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակումից չորս ամիս անց Կարեն Կարապետյանը հանդիպեց լրագրողներին եւ հանդիպումը սկսեց՝ անցած տոները շնորհավորելով եւ առավելագույնս արդյունավետ աշխատանք մաղթելով։

Վարչապետը ներկայացրեց իր 100 օրվա պաշտոնավարման աշխատանքը, ներկայացրեց պետական կառավարման ախտորոշումը, թե ինչ է արվել:

Նա նշեց, որ ՀՀ կառավարության օպտիմալացման քայլերի արդյունքում տնտեսվել է 5 միլիարդ դրամից ավելի գումար: Վարչապետի խոսքով՝ կրճատումների մեջ կա հստակ տրամաբանություն, պետական ապարատում կան բազաթիվ խնդիրն եր, որոնց լուծմանը գործադիրը գնալու է քայլ առ քայլ:

Ըստ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, գործարար միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, պետական կառավարման համակարգի արդիականացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվել են մի շարք կոնկրետ քայլեր, ընդունվել են օրենսդրական նախագծեր, մշակվել է զարգացման տեսլականը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ