Արման Թաթոյանը Հրաչյա Հարությունյանի հարցով հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր գործընկերոջ հետ
Դեկտեմբերի 24-ին զանգվածային լրատվության միջոցներով մտահոգություններ են տարածվել ՌԴ-ում ազատազրկման դատապարտված՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պատժի կրման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: Խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բարձրացված հարցերը պարզելու նպատակով ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչներն […]





































