Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ա.Ա.-ն բնակելի տան, առևտրի սրահի և հասարակական սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից […]