02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արտակարգ դեպք գիշերային ակումբում

Գյումրիի գիշերային ակումբներից մեկում հունվարի 13-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել:Սեւակի փողոցում գտնվող գիշերային ակումբում մի խումբ տղամարդիկ քաշքշել են միմյանց, ապա փոխադարձ հարվածներ հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ծեծկռտուքը հնարավոր է եղել հանդարտեցնել իրավապահների ժամանելուց հետո, որոնք երիտասարդներին բերման են ենթարկել: 5 մարդ բերման է ենթարկվել Մուշի բաժին:  Նշված դեպքով կատարվում է հետաքննություն:

5 տարեկան փոքրիկը սառնամանիքին միայնակ դուրս է եկել մանկապարտեզից /վիդեո/

Տյումենի մանկապարտեզներից մեկում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Խմբերից մեկում երեխաները մնացել են միայնակ, եւ նրանցից մեկը՝ 5 տարեկան փոքրիկը, դուրս է եկել ու հեռացել մանկապարտեզից։ Ընդ որում՝ այդ պահին դրսում մինուս 30 սառնամանիք է եղել։ Մոտ մեկ ժամ նա դրսում թափառել է, մինչեւ անցորդները նկատել ու ոստիկանություն են կանչել։ Մանրամասները՝ տեսանյութում

‹‹Կցանկանայի շենացնել հայրենիքս››․ 13-ամյա բլոգերի երազանքները

13-ամյա Արայիկը, թեև, բոլորովին վերջերս է սկսել վիդեոբլոգինգով, բայց արդեն իսկ հասցրել է նվաճել օգտատերերի սերն ու համակրանքը: Նրա էջին այժմ հետևում է   41 բաժանորդ: Վիդեոբլոգինգը, սակայն, Արայիկի միակ  հոբբին չէ. նա նաև երգում է, նվագում, զբաղվում է  մոնտաժով, ռեժիսյուրայով, լուսանկարչությամբ… Henaran.am-ի թղթակիցը զրուցել է վերջինիս հետ` փորձելով բացահայտել, թե ինչպիսին  է  նա, ինչ երազանքներ […]

Իրական քրիստոնյային ոչ ոք երբեք չի կարող վնասել

Իրական Քրիստոնյային ոչ ոք երբեք չի կարող վնասել: Ղուկասի Ավետարանում Տեր Հիսուսն ասում է «Ահա ձեզ իշխանություն տվի … թշնամու ամբողջ զօրության վրա։ Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու» (Ղկ 10:19): Տերը սա միայն առաքյալներին չի ասում, այլ բոլոր մարդկանց, քանզի մի այլ տեղ ասում է «ինչ որ ձեզ եմ ասում, ասում եմ բոլորին» (Մարկոս 13:37): […]

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղվարդի, Բաղրամյանի տարածաշրջանների և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 -100մ: Վարդենյաց և Սպիտակի լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Խնդրի լուծման բանալին կողմերի ձեռքում է․ Զախարովա

«Այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 29-ին դիվերսիոն ներթափանցման փորձ էր իրականացրել, ինչի հետեւանքով ադրբեջանական կողմը 7 զինծառայողի է կորցրել, այդ թվում՝ մեկ զինծառայողի մարմինը մնացել է հայկական կողմում: […]

Խոշոր վթար Երեւանում. կան տուժածներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 14-ին` ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են 3 ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ նշանակության […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Հունվարի 13-ին եւ լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ (1 արկ):  ՊԲ առաջապահ […]

Ընդդեմ Սամվել Ալեքսանյանի.Առավոտ

«Խոսակցություններ կան, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջիկա ընտրություններում եւս կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Հավանական է, որ նա առաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է իր «ծանր հրետանուն»՝ հիմնական ձայներ բերողներից մեկին՝ Սամվել Ալեքսանյանին: «Առավոտ»-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ես բոլոր հարցերին կպատասխանեմ միայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո: Իսկ ինչ վերաբերում է […]

Թեժ մրցակցություն է սպասվում.Փաստ

«ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձեւավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում: Մի կողմից խնդիր կա գնալու ցուցակի թարմացման, մյուս կողմից` փորձառու, բայց գոնե համեմատաբար չվարկաբեկված թիմ կառուցելու հարցը մնում է ակտուալ: Մինչ մյուս քաղաքական ուժերը սպասողական դրության կամ դաշինքային բանակցությունների մեջ են` ՀՀԿ–ն գրեթե ավարտել է իր համամասնական եւ ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները:  «Փաստի» տեղեկություններով` իշխող ուժը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի