30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանրահայտ սերիալի դերասանները` 10 տարի առաջ եւ այսօր /ֆոտո/

10 տարի առաջ «Գեղեցիկ մի ծնվիր» սերիալը հայտնվեց էկրաններին ու հսկայական հաջողություն ունեցավ։ Իսկ ինչով են զբաղված այսօր սիրելի սերիալի դերասանները։

Գրիգորի Անտիպենկո

Դերում՝ «Զիմալոտտո» ընկերության գլխավոր տնօրենը՝ Անդրեյ Ժդանով։ Նա խաղում է թատրոնում, կինոյում գրեթե չի երեւում, քանի որ, իր խոսքով, ռուսական կինոյին տաղանդն է պակասում։ Սերիալից հետո մի քանի ֆիլմերում նկարահանվել է, սակայն այսօր բոլոր առաջարկներից հրաժարվում է։ Սերիալի նկարահանումների ընթացքում դերասանը սիրահարվեց կոլեգաներից Յուլիա Տակշինային, նրանք ամուսնացան ու երկու երեխա ունեցան, սակայն շուտով բաժանվեցին։

Նելլի Ուվարովա

Դերում՝ գլխավոր հերոսուհի Եկատերինա Պուշկարյովա

35-ամյա դերասանուհին 5 տարի առաջ դուստր ունեցավ, ում տարօրինակ անունով է կնքել՝ Իա։ Նա այսօր թատրոնում է խաղում եւ հեռուստատեսությամբ չի երեւում։

Յուլիա Տակշինա

Դերում՝ Վիկտորիա, ընկերության քարտուղարուհին։

Յուլիայի համար այս սերիալի դերն առաջինն էր։ Այն հաջող էր նաեւ նրանով, որ նկարահանման ընթացքում նա եւ գլխավոր կերպարը ներկայացնող Գրիգորի Անտիպենկոն սիրահարվեցին ու ամուսնացան։ Նրանք այսօր երկու որդի ունեն՝ 9 տարեկան Իվանն ու 7 տարեկան Ֆեդյան, սակայն զույգն ամուսնալուծվել է։ Յուլիան նույնպես հայտնի հեռուստատեսային նախագծերում չի երեւում։

Օլգա Լոմոնոսովա

Դերում՝ Կիրա, գլխավոր հերոսի նշանածը Լոմոնոսովան սերիալից հետո նույնպես քիչ է երեւում։ Եւ եթե դերում նրա կերպարն ու Անտիպենկոյի կերպարը սիրահարներ էին, իսկ Տակշինայի կերպարը՝ նրա ընկերուհին էր, ապա կյանքում հակառակը ստացվեց։ Լոմոնոսովան մտերմացավ Անտիպենկո-Տակշինա զույգի հետ ու անգամ նրանց ավագ որդու կնքամայրը դարձավ։ Անձամբ Օլգան թատրոնում է խաղում եւ երկու դուստրերին մեծացնում։

Պյոտր Կրասիլով

Դերում՝ Ռոման, գլխավոր հերոսի մտերիմ ընկերը

Նախքան այս սերիալում նկարահանվելը Կրասիլովն արդեն բավական հայտնի էր «Խեղճ Նաստյա» սերիալից։ Սակայն այս սերիալից հետո 10 տարի է՝ նա ոչ մի տեղ չի երեւում։

Իլյա Լյուբիմով

Դերում՝ բացասական կերպարներից՝ Ալեքսանդր

Բավական ակտիվ նկարահանվում է տարբեր նախագծերում։ Անձնական կյանքում էլ ամեն ինչ լավ է՝ ամուսնացած է, երկու երեխա ունի։

Մարիա Մաշկովա

Դերում՝ Մարիա, քարտուղարուհի

Չնայած հայտնի հայրիկին՝ նա դերասան Վլադիմիր Մաշկովի դուստրն է, Մարիան այլեւս որեւէ նախագծում չերեւաց։ Նկարահանումների ժամանակ 20-ամյա Մարիան ամուսնացավ մյուս դերասաններից Արտյոմ Սեմակինի հետ, սակայն ամուսնությունը կարճ տեւեց։

Արտյոմ Սեմակին

Դերում՝ Նիկոլայ, գլխավոր հերոսուհու մտերիմ ընկերը

Ինչպես նշեցինք, Սեմակինը սերիալից հետո ամուսնացավ Մարիա Մաշկովայի հետ, ընդ որում՝ հեռացավ կնոջից ու աղջկանից, որպեսզի ամուսնանա դերասանուհու հետ։ Այսօր նա մի շարք ոչ հայտնի նախագծերում է ներկայանում։

Վիտալի Եգորով

Դերում՝ ամենավառ կերպարներից մեկը՝ դիզայներ Միլկո

Խաղում է թատրոնում, հեռուստատեսությամբ քիչ է երեւում։ Ամուսնացած է, երկու դուստր ունի։

Վիկտոր Դոբրոնրավով

Դերում՝ առաքիչ Ֆեդյան

Սերիալից հետո նա իսպառ կորավ։ Հայտնի է, որ ամուսնացած է, երկու երեխա ունի, սակայն դերասանական կարիերայով չի զբաղվում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ