20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Մեր հպարտությունը պիտի ամրապնդենք՝ թերությունները շտկելով» (տեսանյութ)

Այսօր  Եռաբլուրում՝ բազմաթիվ բարձրաստիճան այրերի թվում  էր նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:  Վերջինս փոքր-ինչ շփվեց քաղաքացիների հետ: «Այսօր մեր հպարտության օրն է: Բայց այդ հպարտության հետ մեկտեղ՝ մենք չպիտի մոռանանք, որ ճանապարհին լիքը-լիքը թեություններ ենք ունենում, ուստի մեր հպարտությունը պիտի ամրապնդենք՝ թերությունները շտկելով», – նշեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Պուտինն ու Թրամփը այսօր հեռախոսազրույց կունենան

Այսօր երեկոյան Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց տեղի կունենա։ Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Նշվում է, որ բանակցություններին մասնակցելու է նաև ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը: Հեռախոսազրույցի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվել:

Հայոց բանակը ծնվեց ու կոփվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Այսօր տոնում ենք իրապես ժողովրդական մի տոն, որի հիմքում Հայրենիքի, ազգի արժանապատվության համար դաժան կռիվներ մղած ու հաղթած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անձնվիրությունն է, զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքն ու հասարակության և բանակի միասնությունը: Հայոց բանակը ծնվեց ու կոփվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ: Անցած […]

«Իմ դեմ խաղ կա՞»

Այսօր Եռաբլուր  զինվորական պանթեոն էր այցելել նաև ԵԿՄ-ականները`  նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ՝ այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարիդարձի առիթով : Լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանը նշեց՝ հայկական բանակը պատրաստ է ցանկացած հարձակման  պատասխան տալ: «էսօր մեր բանակը ուժեղ տղայա: Ոնց որ մարդն ա մեծանում, ուժեղանում, նենց էլ մեր բանակը», – ասաց գեներալը: Գեներալն ասաց՝ չի […]

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։ Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Չէր սիրում աչքի ընկնել։ Բայց լուսանկարներում անպայման պետք է հերոսի հագուստով լիներ։ Դպրոցում առանձնանում էր լեզուների իմացությամբ, բայց որոշում է սպորտով […]

«Սեյրան Օհանյանի վարքը մեծ վտանգ է ներկայացնում» (տեսանյութ)

«Սեյրան Օհանյանի վարքը մեծ վտանգ է ներկայացնում», – այսօր  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց   Լեռնային Ղարաբաղի հերոս, ԼՂՀ ԱԽ քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը։ Վերջինս կոչ  արեց հեռու մնալ ներքաղաքական լարվածությունից։ Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քննադատությանը իշխանության հասցեին՝  Բալասանյանը նշեց. «Դա շատ վտանգավոր է, քանի որ ոչ մի մարդ, առավել եւս ուժային […]

Լարսը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ապրիլյան պատերազմի ժամանակ արտահայտված թերություններն արդեն իսկ շտկվել են. ՊԲ հրամանատար (տեսանյութ)

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի խոսքով՝  ապրիլյան պատերազմի ժամանակ ակնհայտ դարձած թերություններն արդեն իսկ շտկվել են, ավելին՝ սպառազինության  հետ կապված՝ առաջընթաց կա: Այս մասին նա նշեց այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում: ՊԲ հրամանատարն ասաց, որ այս պահին առաջնագծում իրավիճակը հանգիստ է: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայտնաբերվել է դի

Հունվարի 27-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի թիվ 17 շենքի 5-րդ հարկի բնակարանից, որի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. սև հեղուկ է լցվում բնակարաններից մեկը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրակարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ներկայությամբ ահազանգողը գազի հաշվիչից դադարեցրել է գազամատակարարումը: Փրկարարները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի