25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լապշինին արտահանձնեցին․ նա արդեն Բաքվում է /ֆոտո/

Նախօրեին ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսն արտահանձնել է Բաքու։ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը տեղափոխվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարան, գրում է РИА Новости-ն։

Լապշինը Մինսկից Բաքու է տեղափոխվել հատուկ չվերթով` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Օդանավակայանում նրան դիմավորել են մի խումբ լրագրողներ, որոնց, սակայն, Լապշինը որևէ կերպ չի մեկնաբանել իր արտահանձնումը։

Հիշեցնենք, որ Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում էր Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում էր Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց, ինչն էլ բավարարել է Բելառուսի Գերագույն դատարանը։

Ադրբեջանում բլոգերին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

1487396065 1487396293

201504_src 201506_src

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ