05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Առավելագույնս թափանցիկ և պարզ ընթացակարգերով

ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել նաև որակավորման ստուգման հարցի վերաբերյալ: «Լիցենզիաների որոշ տեսակներ տրամադրելու համար պետական մարմիններն ստուգում են տնտեսվարող սուբյեկտների համապատասխան մասնագետների որակավորումը: Հակակոռուպցիոն գործունեություն իրականացնող հասարակական որոշ կազմակերպություններ ահազանգում են այդ գործընթացը կարգավորող իրավական ակտերի վերանայման անհրաժեշտության մասին:  Որակավորման ստուգումները պետք է իրականացվեն առավելագույնս թափանցիկ և պարզ ընթացակարգերով: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ լիցենզավորող […]

ՀՀԿ-ական կդառնա՞ /վիդեո/

«Հայաստանի հանրապետական կուսակցությունում ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեցսպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն՝ անդրադառնալով իր ՀՀԿ-ական դառնալուն։ «Ես ներկայացնում եմ Հանրապետական կուսակցության կողմից ձեւավորված կառավարության ծրագրերը: Այսքանը․․․ »,-ասաց նախարարը։  

Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

 Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում 2016թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում 2016թ. օգոստոսի 20-ին հարուցվել է քրեական գործ: 2016թ. օգոստոսի 23-ին քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության քննիչին: Քրեական գործի ստուգմամբ […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայում ու Բելգիայում

Նոյեմբերի 27-30ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր  Ֆրանսիայում և Բելգիայում: Նոյեմբերի 27-ին փարիզյան այցի շրջանակներում նախարարը  ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի ուղեկցությամբ Տուրտանի գերեզմանատանը մասնակցել է Նապոլեոն Բոնապարտի հայ թիկնապահ Ռուստամ Ռազայի հիշատակի խաչքարի բացման արարողությանը: Այնուհետև Հրանուշ Հակոբյանը ներկա է գտնվել Ալֆորվիլի հայ մշակույթի տան կողմից կազմակերպված «Armen’Livres»  […]

Տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումը

Սույն թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կազմակերպված՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում: Քննարկմանը հրավիրված էին մասնակցելու ինչպես շահագրգիռ պետական մարմինների, այնպես էլ միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես […]

Քննարկվել են ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության զարգացման հարցեր

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հետ կապված օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել նոյեմբերին Դենիս Մանտուրովի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման […]

Մեխերը ձեռքիս են ու ինձ կմեխեմ. 40 ամյա Արմենը սպառնում է /վիդեո/

«Երկու մեխ բերել եմ հետս ու պատրաստ եմ ինձ մեխել հենց Կառավարության շենքի դիմաց»,-Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի  բնակիչ Արմեն Երանոսյանը, որը արդեն մի քանի անգամ Կառավարության շենքի մոտ հացադուլ է հայտարարել և կարել բերանը: Երանոսյանը տեղեկացրեց , որ իր հետ կառավարության դիմաց է բերել վարչապետի այն նամակը, որով նա հանձնարարություն […]

Ուրիշ մոլորակ, որպիսին երազում ենք դարձնել ամբողջ Հայաստանը

Ուրիշ մոլորակ, որպիսին երազում ենք դարձնել ամբողջ Հայաստանը. մշակույթի նախարարն այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում էր՝ կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ: Տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական էջը Ֆեյսբուքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի