25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դեռ որքան կդիմանան Կարեն Կարապետյանի նյարդերը. Հայկական Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։ Վերջինս ԱԻՆ
տեղափոխվեց պաշտպւսնությւսն նախարարի առաջին տեղակալի պսւշտոնից։ Սույն նշանակումից հետո պարզվեց, որ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոններից մեկում տարիներ շարունակ աշխատել Է պրոֆեսիոնալ եւ մարդկային լավագույն որակներով օժտված անձնավորություն։ Սա արձանագրվեց բանակի խնդիրներով զբաղվող տարբեր իրավապաշտպւսնների մեկնաբւսնություններում, որոնցով նրանք մտահոգություն Էին հայտնում, թե արդյո՞ք ճիշտ Էր պաշտպանական գերատեսչությունը զրկել Դավիթ Տոնոյանի նման կադրից։

Նույն կերպ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանի վախճանից հետո պարզվեց, որ Հայաստանում երկար տարիներ պաշտոնավարել Է լւսվ մարդ-նախարար, որի մասին հատկապես ջերմ էին
արտահայտվում լրագրողները։ Եվ այս իմաստով Տոնոյանի նշանակումը շատերը նաեւ արդարացված են համարում, որովհետեւ լավ մարդուն եւ պրոֆեսիոնալին եկավ փոխարինելու նույն որակներով մեկը։

Սույն բանավեճը, ինչպես նաեւ ավելի խորքային վերլուծությունները, թե Տոնոյանի նշանակումն ինչպիսի շրջադարձեր կբերի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում, թողնում ենք մասնագետներին։ Մեզ ավելի պարզ հարց է հետաքրքրում, օրինակ՝ ո՞վ Է Տոնոյանին ԱԻ նախարար նշանակելու գաղափարի հեղինակը։ Եթե վարչապետ Կարեն Կարապետյանն ամբողջությամբ կատարում Է իր գործառույթներն, ապա պետք Է որ Տոնոյանի թեկնածությունը նա առաջարկած լինի, քանի որ Սահմւսնադրությամբ նախարար նշանակում Է նախագահը վարչապետի աոաջարկությամբ։ Թվում Է, սակայն. որ Կարեն Կարապետյանի կապը սույն նշանակման հետ սկսվում եւ ավարտվում Է նախարարության աշխատակազմին ներկայացնելու արարողությամբ։

Եթե Կարեն Կարապետյանին ԱԻ նախարար առաջարկելու հնարավորություն տրվեր, դժվար թե նրա մտահորիզոնում Դավիթ Տոնոյանը հայտնվեր։ Ավելի հավանական Է, որ նրա ընտրությունը կկանգներ տեխնոկրատների իր շրջապատից եւս մեկի վրա, կամ գուցե իր հետ ՀՀԿ-ին անդամագրված 7000 հոգու մեջ գտնվեր որեւէ արժանավոր։

Կարապետյանն անցյալ տարեվերջին ասուլիսներից մեկում խոսում էր Աերժ Սարգսյանի հետ իրենց աշխատանքի կառուցման եւ իր ունեցած ազատության որոշակի աստիճանի մասին։ Որքան ժամանակն անցնում է, այնքան վարչապետի ազատություններն ավելի ու ավելի են սահմանափակվում, եւ որոշումներ կայացնելու նրա շրջանակը գնալով սեղմվում է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ