07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Աղոթք ամբողջ օրվա պաշտպանություն խնդրելու համար

Արքա երկնավոր, թագավոր բարձրյալ, Տեր ամենայնի եւ բոլորի լույս, հոգեղենների հաստիչ, ստեղծող բանականների, արարեալների սկզբնապատճառ եւ կազմավորիչ լինելիների, լույսի պարգեւող, այգի շարժառիթ եւ վաղորդայնի նախապատրաստող, իրիկվա ցուցիչ, տարրիչ խավարի, արհեստ-արվեստի բարեհնարող եւ իմաստության գործադիր խթան, օրհնյալ քավարան, հալիչ մեղքերի, ցավի հալածիչ, լուծիչ դառնության, հանգստի օրրան, նիրհի հնարող, քնի հարմարիչ, պարգեւիչ ննջման, շնչի պահապան-հարակարգադիր եւ զգայության անխափանարար, ցնորքի ցրիչ, այլափոփոխող անուրջ-երազի, թախծի ամոքիչ, վանող զարհուրման, ծփման խաղաղիչ, խափանիչ խիթման, փարատող տագնապ-տարակուսանքի, խարդախման սարսափ, չարի խարազան, ախտի փախուցիչ, ընկղմիչ գայթման:

Սուրբ Գրիգոր Նարեկացի

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ