12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գեներալի եւ Սեյրան Օհանյանի միջեւ «մարտի մեկի» հետ կապված լուրջ կոնֆլիկտ է եղել

«Սեյրան Օհանյանի հետ կապված մեկնաբանություն չեմ ուզում անել: Միայն ուզում եմ նշել, որ ԵԿՄ-ն երբեք չի քանդվի ու ամեն օր մենք հարյուրավոր դիմումներ ենք ստանում անդամագրվել ցանկացողներից: Ավելորդ խոսակցությունները երբեք չեն անհանգստացնում»,-արձագանքելով Henaran.am-ի հարցին, թե Սեյրան Օհանյանը հեռանում է ԵԿՄ-ից և իր հետ բազմաթիվ անդամներ են տանում , ասաց ԵԿՄ լրատվության պատասխանատու Վարդան Վարդանյանը: Նշենք […]

Գալու է մի պահ, երբ նրանց տունը դառնալու է ավերակ

Չար կյանքով ապրող մարդկանց համար գալու է մի պահ, երբ նրանց տունը դառնալու է ավերակ, եթե իրենք դարձի չգան ու չզղջան իրենց չար կեցվածքի համար: Թէ ում համար այդ ժամանակը երբ կլինի, դա միայն Աստված գիտի: Այսօրվա Ավետարանի ընթերցվածքի մեջ այս միտքը հստակ է: Տերն ասում է «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում […]

Շատ հավանական է. ում ցուցակում կլինի Ա. Բախշյանը

«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, Երևանի «Բարև Երևան» ավագանու խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը ամենայն հավանականությամբ կլինի «Ազատ դեմոկրատների» ցուցակում: Henaran.am-ը Ա. Բախշյանից հետաքրքրվեց, թե արդյոք կա վերջնական պայմանավորվածություն, հստա՞կ որոշված է, ինչին նա արձագանքեց. «Շատ հավանական է «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունը, հավանակությունը մեծ է»: Իսկ հարցին, թե հնարավոր է, որ ռեյտինգային համակարգով էլ առաջադրվի, նա ասաց, […]

Հռչակավոր տենորը ցնցեց «Եղնիկներ» զորամասը /տեսանյութ/

Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասը ռազմավարական նշանակության դիրքեր է պահպանում: Զորամասը շատ հեռու է բնակավայրերից, ասես  անտառի սրտում բաբախող սիրտ լինի: Օրերս մի խումբ ազատամարտիկներ զորամասում էին և հանդիպում ունեցան զինվորների հետ: Ազատամարտիկներին էր միացել նաև լիբանանահայ, աշխարհում հայտնի տենոր Գևորգ Հաճեանը: Գևորգ Հաճեանը ողջունեց զինվորներին և ի պատիվ նրանց մի երգ հնչեցրեց: Զինվորները հուզվել էին . […]

Նոր մանրամասներ Սպիտակի մասսայական թունավորման դեպքից /վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք,   ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնը հունվարի 27-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ «Սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ Լոռու մարզի «Սպիտակի բժշկական կենտրոն» են ընդունվել Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք համայնքի 11 բնակիչ: Նույն օրը՝ ահազանգն ստանալուց անմիջապես հետո, ՍԱՊԾ մարզային կենտրոնի մասնագետներն այցել են նախ նշված բժշկական կենտրոն, […]

Հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ` զինվորի գլխին հրազենային վիրավորում հասցնելու համար

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին: Նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արարատի Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ […]

Կարևորագույն իրադարձություններից էր Հռոմի Պապի պատմական այցելությունը Հայաստան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսին Բարև ձեզ, Ուրախ եմ ողջունել ձեզ Արտաքին գործերի նախարարությունում 2016 թվականի դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված ասուլիսին։ Նախորդ տարին արտաքին քաղաքականության համար մարտահրավերներով բավականին լի էր։ Մենք բախվեցինք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։ Մեր կողմից ծավալուն քայլեր […]

Դանակահարություն Հրազդանում/տեսանյութ/

Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը ժամը 00.30-ի սահմաններում Հրազդան քաղաքի գիշերային ակումբերից մեկի մոտակայքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին ստացված ահազանգի համաձայն, 31-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էր կրծքավանդակի ձախ կեսի ծակած թափանցող վերք: Ոստիկաններին հաջողվել է պարզել դեպքի հանգամանքները: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի