Նոր հրաժարական. Ժամանակ
Առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրւսհամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները։ Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել։ Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվարթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից։ […]





































