20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

19 ամյա զինծառայողի վիճակը ծանր է

Արցախում այսօր` փետրվարի 8-ին, վիրավորում ստացած զինծառայող Կորյուն Կիրակոսյանը վիրահատվել է:

19-ամյա Կորյուն Կիրակոսյանը վիրավորում է ստացել գլխի շրջանում, այժմ գտնվում է Մարտակերտի հոսպիտալում: Վիճակը գնահատվում է ծանր:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ