18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Լրագրողներին Ազգային ժողովի շենք ենք թողնում, բայց ոչ այգի

Արդեն մի քանի ամիս է, որ Ազգային ժողովի բակում լրագրողներին հնարավորություն չի տրվում մոտենալ վարչապետ Կարեն Կարապետյանին կամ հենց այդ տարածքում գտնվող Կառավարության այլ ներկայացուցիչներին: Այսօր այս հարցն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Արգելապատնեշները, որով ուզում եք պաշտպանվել լրագրողներից, ամոթ է, հանեք, ճիշտ չէ, հանեք այդ կարմիր գծերը»,-ասաց նա:

Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ պատասխանեց, թե կա նաև հակառակ տեսակետը, որ լրագրողների հետ չափազանց շատ է հանդիպում: «Որևէ սահմանափակում չենք դրել, բայց անկեղծ ասած՝ լինում են դեպքեր էլ, երբ առանձնապես հաճույք էլ չեմ ստանում դրանից, ոչ միշտ: Պատկերացնում եմ՝ ինչ մեկնաբանություններ այսօր կսկսվեն»,-ասաց վարչապետը:

Արամ Մանուկյանն էլ արձագանքեց, թե իհարկե, լինում են դեպքեր, որ լրագրողների հետ հաճույքով չեն շփվում, սակայն օրենքն ասում է, որ լրագրողը հարց է տալիս, դու իրավունք ունես պատասխանելու կամ չպատասխանելու: «Բայց ես դա չեմ ասում, սիրուն չի, սա Ազգային ժողովն է էլի, վարչապետը չպիտի նման պայման դնի»,-նկատեց Ա. Մանուկյանը:

Կ. Կարապետյանն էլ ասաց, որ ինքը նման պայման չի դրել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասաց, թե վարչապետը նման պայման չի դրել, ապա նման կերպ մեկնաբանեց արգելապատնեշներ դնելու քայլը. «Մենք, ես, դուք լրագրողներին թողնում ենք միայն Ազգային ժողովի շենք, ոչ թե այգի»:

Արամ Մանուկյանն էլ կատակելով ասաց. «Ժուռնալիստնե՛ր, ուրեմն, սրանից հետո այգի չմտնեք»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ