Կներդրվի այնպիսի բնավճարների համակարգ, որը չի խոչընդոտի տնտեսվարողի գործունեությանը, սակայն կխթանի արդյունավետ բնօգտագործումը.
ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են հասարակության լայն խմբերի մոտ հետաքրքրություն ներկայացնող և բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հերթական հարցերը: Հասարակական խորհրդի նախորդ նիստում արծարծվել էր Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքից Մատնունի ծիրանավոր կարմիրգրքային բուսատեսակի տեղափոխման հարցը: Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ ՀՀ բնապահպանության նախարարության իրավաբանական վարչությունն ուսումնասիրել էր վերոհիշյալ գործընթացի […]





































