28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Այնքան ցուրտ ձմեռ արեց, որ էական ազդեցություն չեղավ մարդկանց գրպանների վրա»

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը և քաղաքական որոշում է, և տնտեսական: «Բայց ամեն դեպքում կարծում եմ՝ այնքան ցուրտ ձմեռ արեց, որ էական ազդեցություն չեղավ դեկտեմբերին, և եթե եղանակը հունվարից էլ չտաքանա, մարդկանց գրպանի վրա էական ազդեցություն չի թողնի, քանի որ մարդիկ ավելի շատ էնէրգիա ու գազ են սպառում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը: […]

Վերադարձի ֆենոմենը

Գարնանը սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում անընդհատ տեղի են ունենում տարբեր վերադասավորումներ, քաղաքական ուժերի դիրքային, շախմատային լեզվով ասված, «ռակիրովկաներ»: Որպես կանոն քաղաքական հիմնական եղանակաստեղծ ֆիգուրները քաղաքական լիդերներն են. փորձեմ ներկայացնել լիդերների մասնակցությամբ ներքաղաքական զարգացումներից որոշակի դետալներ: Կխոսենք քաղաքական դաշտի բոլոր ժամանակների առանցքային երկու ֆիգուրի` Լևոն Տեր-Պետրոսյանի և Կարեն Դեմիրճյանի վերադարձի ֆենոմիենի մասին: ԽՍՀՄ Կենտկեմի առաջին […]

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  9-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-50 մ: Դիլիջանի ճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Դրանով դու սատանային ես ծառայում

«ՔՐԻՍՏՈՍԸ ՍԱՏԱՆԱՅԻ ԾՆՈՒՆԴ Է ԱՍՈՒՄ ԲՈԼՈՐ ԵՐԴՈՒՄՆԵՐԸ, ԲԱՑԻ ԱՅՆ ԵՐԴՈՒՄԻՑ, ՈՐՆ ԻՆՔԸ ՀՐԱՄԱՅԵՑ, ԹԵ՝ «ԱՅՈ»-Ն՝ ԱՅՈ, ԵՎ «ՈՉ»-Ը՝ ՈՉ ԼԻՆԻ․․»։ Հույժ չար են չարի սովորությունները ամեն տեղ, բայց առավել չար ախտ ու անօրեն սովորություն են երդումները. (սատանան) ախտի սովորությամբ այնքան է հիմարացնում, մինչև ընտելացած սովորությամբ չարիքներն իսկ այլևս չարիք չեն երևում: Ինչպես որ այժմ տեսնում […]

Սաակաշվիլիի կուսակցությունը Վրաստանում պառակտվում է

Վրաստանում երբեմնի իրենից հզոր քաղաքական ուժ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրը նախկին նախագահ Մ․ Սաակաշվիլին է, պառակտման եզրին է: Դեռևս նախընտրական քարոզչության շրջանում (խորհրդարանական ընտրությունները կայացել են 2016թ.-ի հոկտեմբերի 8-ին), ապա նաև ընտրությունների ավարտից հետո արդեն իսկ պարզ էր, որ նշված քաղաքական ուժը ներկուսակցական լուրջ խնդիրներ ունի, որոնք հիմնականում պայմանավորված էին/են տարբեր, հիմնականում երկու […]

Ես աղոթում եմ ձեզ համար. Սերգեյ Փարաջանով

«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»: Ժան-Լյուք Գոդար Մարդ, որը հայ է, ծնվել է Թբիլիսիում, ռուսական բանտ է նստել ուկրաինական ազգայնական կոչերի համար-ահա այսպես էին երբեմն բնութագրում 20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսորներից մեկին` Սերգեյ Փարաջանովին: Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում` հայազգի Հովսեփ Փարաջանովի և Սիրան Բեժանովայի ընտանիքում: […]

Անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 9-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ: Քննարկումներին սելեկտորային-տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմի ներկայացուցիչները: Սելեկտորային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են Ամանորի, Սուրբ ծննդյան և […]

«Համախմբում» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել

«Համախմբում» կուսակցության մամլո ծառայությունից տեղեկացնում են. Հունվարի 9-ին տեղի ունեցավ «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին ընթացիկ, նախընտրական քարոզարշավի նախապատրաստության, ինչպես նաև այլ ուժերի հետ բանակցությունների ընթացքին վերաբերող հարցեր: Տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: Վարչությունը բավարար գնահատեց այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում կայացվեց ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով: […]

Եվրոպական շուկա մուտք գործելու նոր հեռանկարներ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 9-ին հանդիպել է Հովել Չենորհոքյանի հետ, ով ներկայացրել է Ժնևում գտնվող «Ֆեդա» բիզնեսի և ցուցահանդեսների կենտրոնի օգտագործման հնավորությունները: 3800 քմ մակերեսով կենտրոնի առաքելությունը հայ գործարարների համար Եվրոպայում հուսալի ներակայացուցչության ստեղծումն է:  Հովել Չենորհոքյանը ներկայացրել է կենտրոնի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես` Եվրոպայում հայկական ապրանքատեսակների ներակայացման, եվրոպական մեծ առևտրային […]

ՀՀ ԱԻ նախարարությունը զգուշացնում է. պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները

Ձմռանը` ջեռուցման ակտիվ շրջանում, զգալի թիվ են կազմում բնական գազի անզգույշ օգտագործման հետ կապված դժբախտ պատահարները, որոնք հիմնականում առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, գազասարքերի շահագործման կանոնների խախտումից: Մասնավորապես` 2005-2017թթ. ՀՀ տարածքում գրանցված շմոլ գազից թունավորման դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատահարների թվի աճին զուգահեռ ավելացել է նաև տուժածների թիվը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված