09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է սպասվում

Ձյուն է սպասվում Հայաստանի մարզերի մեծամասնությունում հունվարի 20–ին, հունվարի 22–ի օրվա երկրորդ կեսին, ինչպես նաև հունվարի 23–ի գիշերը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։ Երևանում ձյան տեսքով տեղումները կանխատեսվում են հունվարի 20–ին և 22–ին։ Հունվարի 21–ին, 23–ի ցերեկը և 24–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Մայրաքաղաքում […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  20-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Արտաշատի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին  ձյուն է տեղում: Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի ճանապարհին  և  Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  […]

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել

Թեև գլոբալիզացիայի եւ տեխնիկական առաջընթացն իսկապես տվավորիչ է,  այդուհանդերձ, մարդկանց  միջև մեծացել է անհավասարությունը: Տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ձեռքբերումների շնորհիվ այդ մասին գիտեն նույնիսկ մոլորակի ամենահեռավոր անկյուններում ապրող մարդիկ: Դա հիասթափություն է առաջացնում, որն, իր հերթին, խափանում է ոչ միայն քաղաքական ինստիտուտների, այլեւ միջազգային կազմակերպությունների հանդեպ վստահությունը, ինչպիսին ՄԱԿ-ն է: Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական […]

««Ելք» դաշինքը հիասթափեցնելու է գործող ընդդիմությանը»

ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որնախքան ընտրությունները դեռ կոալիցիաներ կլինեն։ «Երբ որ ամբողջովին պարզ կլինի, թե ովքեր են հայտ ներկայացնում մասնակցելու ընտրություններին, այն ժամանակ արդեն իսկ հստակ կլինի, թե Հանրապետական կուսակցությունը որ ընդդիմադիր ուժերին է միմյանց նկատմամբ մրցակից համարում, ու ով է դառնում դոմինանտ։ Այո, մեր հնարավորություններն այնքան մեծ են, որ մենք […]

Ավտոմեքենան ընկել է գետը

Հունվարի 20-ին՝ ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Արաբկիրի քննչականի պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 19-ին հրաման է ստորագրել ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արթուր Պողոսյանին աշխատանքից ազատելու մասին։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից: Նույն օրվա մեկ այլ հրամանով բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել է բաժնի պետի տեղակալ Մհեր Էդուարդի Ներսիսյանի վրա։

Բաց նամակ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի Պարոն նախագահ 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերվել է որդուս՝ նշված զորամասի   պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, սակայն հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։ Ես վստահ եմ, որ որդուս մահվան գործում կան մեղավորներ։ Անցած 7 […]

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմում

Հունվարի 19-ին Ստոկհոլմի «ABF» կենտրոնում տեղի ունեցավ Հրանտ Դինքի մահվան 10-ամյակին նվիրված հիշատակի երեկո, որին մասնակցեցին պատգամավորներ, մտավորականներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, իր ելույթում անդրադառնալով Դինքի ժառանգությանը, նշեց, որ Հրանտ Դինքն այն եզակի գործիչներից էր, որ Թուրքիայում բաց տեքստով խոսում էր հարևան ժողովուրդների միջև երկխոսության ծավալման անհրաժեշտության […]

«Եկեք, տարբերենք վստահությունը դժգոհությունից» (տեսանյութ)

«Շատ նորմալ եմ գնահատում Գագիկ Ծառուկյանի վերադարձը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա` տարբեր քաղաքական միավորների վարքագիծն այս նախընտրական շրջանում պայմանավորված է իշխանության դեմ և ոչ թե հանուն ինչ-որ գաղափարի, սակայն իշխանությունը բոլորին մրցակից է համարում ու պատրաստ է ազատ ու թափանցիկ պայքար տանել: Henaran.am-ի հարցին, թե արդյոք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված