Գլադիս Բերեջիկլյանը սովորություններից չի հրաժարվում.զարմացրել է /ֆոտո/

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլադիս Բերեջիկլյանն առաջին օրն աշխատանքի է գնացել ավտոբուսով: Ավստրալիական The Sydney Morning Herald-ը հայտնում է,որ տեսախցիկները նրան ֆիքսել են 205 համարի ավտոբուսում վաղ առավոտյան ժամը 07:10-ին: 46-ամյա հայուհուն ոչ թիկնապահներն էին ուղեկցում, ոչ էլ մամուլի քարտուղարները: Ուղեւորներին նույնպես Բերեջիկլյանի այս քայլը զարմացրել է: Նրանք ողջունում էին նորընտիր վարչապետին […]