Օրվա կադր
Լուսանկարը` Հայ հանճարներ ֆեյսբուքյան էջի
Լուսանկարը` Հայ հանճարներ ֆեյսբուքյան էջի
«Ես չէի ցանկանա որևէ քաղաքական դաշինքի կամ քաղաքական ուժի մասին ինչ-որ գնահատական կամ որակում տալ, քանի որ ինքս չեմ մասնակցում այս ընտրապայքարին», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ռեֆորմիստների առաջնորդ Վահան Բաբայանը: Մինչև ընտրացուցակների ուրվագծումը, ինչպես հայտնի է, Վահան Բաբայանը հայտարարեց, որ ռեֆորմիստները ՀՀԿ-ին են աջակցելու, և կարծիք կար, որ Բաբայանը պետք […]
Կյանքի գաղտնիքը կայանում է նրանում, որ ամեն ինչին հնարավորինս թեթեւ վերաբերվես։ Օսկար Ուայլդ
Փետրվարի 22-ին պաշտոնական այցելությամբ Մոսկվա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցին հաջորդեցին պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված բանակցությունները: Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ նախարար Լավրովը շեշտեց ավանդական դարձած բարձր մակարդակի այցերի նշանակությունը երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերի ու […]
Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։ Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունի՛ր հոժարությամբ եւ հաճախադեպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։ Ոսկին փորձվում է կրակի մէջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։ Սիրաք 2:1-5
«Լույսը խավարում լուսավորում է» ֆիլմում վկայություններ են տալիս այն երիտասարդները, որքվեր ինչ-ինչ պատճառներով հեռու են գտնվել Հայ Եկեղեցուց: Նրանք պատմում են, թե ինչպիսի խնդիրների ու հորձանուտների մեջ էին մինչև Մայր Եկեղեցի վերադառնալը: Ֆիլմը նկարահանվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հայրական օրհնությամբ, տեր և տիկին Մնացական Գասպարյանի ու Ռիտա Աջամօղլյանի բարերարությամբ: Նախաձեռնությունը ԱՀԹ Զորավոր […]
Փետրվարի 22-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ մարզի ոստիկանների նախորդ տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին, մարզի առանձնահատկություններին, աշխատանքում դեռևս առկա թերացումներին և ընդգծեց, որ հանցավորության լավագույն կանխարգելումը հանցագործությունների անվերապահ բացահայտումն է: Վլադիմիր Գասպարյանն […]
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշանով է պարգեւատել աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, հայտնում է РИА Новости-ն։ Իր հերթին Նալբանդյանը ՌԴ ԱԳՆ մի շարք աշխատակիցների է պարգեւատրել Հայաստանի ԱԳՆ-ի մեդալներով։ ՀՀ ԱԳՆ շքանշանի է արժանացել նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհավորել Էդվարդ Աղվանովիչին […]
Կառավարության փետրվարի23-ի նիստի օրկարագում ներառված հարցերի ցանկում ներկայացված է ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկը ըստ որի` նախատեսվում է փոփոխել ԶՈՒ-ում, ԱԱԾ-ում, կառավարությանն առընթեր ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման կարգը: Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ […]
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Ընդլայնված կոլեգիան քննարկել է 2016 թվականին կատարված աշխատանքները, վերլուծել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված աշխատանքները։ Ըստ ոլորտների կատարված աշխատանքները ներկայացրել են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը, Հայկ Գրիգորյանը, Վահագն Հարությունյանը և Արթուր Ղամբարյանը։ Հանրապետությունում 2016 թվականին […]
























