Միեւնույն է` ՀՀԿ-ին
«Ես չէի ցանկանա որևէ քաղաքական դաշինքի կամ քաղաքական ուժի մասին ինչ-որ գնահատական կամ որակում տալ, քանի որ ինքս չեմ մասնակցում այս ընտրապայքարին», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ռեֆորմիստների առաջնորդ Վահան Բաբայանը:
Մինչև ընտրացուցակների ուրվագծումը, ինչպես հայտնի է, Վահան Բաբայանը հայտարարեց, որ ռեֆորմիստները ՀՀԿ-ին են աջակցելու, և կարծիք կար, որ Բաբայանը պետք է տեղ գտներ ՀՀԿ-ի ընտրացուցակում: Բայց այդպես չեղավ. ինչո՞ւ:
«Ես դա մեկ անգամ էլ եմ նշել. ԱԺ-ում աշխատելն ինձ համար գերխնդիր չէ: Իմ հինգ տարվա փորձը ես կփորձեմ ծառայեցնել ի շահ երկրի զարգագման: Պարտադիր չէ, որ լինենք խորհրդարանում, որպեսզի իրականացնենք այն ծրագրերը, որոնց մասին բարձրաձայնել ենք: Այս ընտրություններին մենք սատարելու ենք ՀՀԿ-ին», – եզրափակեց Վահան Բաբայանը: