17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Լավրովը Նալբանդյանին Բարեկամության շքանշանով է պարգեւատրել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշանով է պարգեւատել աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, հայտնում է РИА Новости-ն։

Իր հերթին Նալբանդյանը ՌԴ ԱԳՆ մի շարք աշխատակիցների է պարգեւատրել Հայաստանի ԱԳՆ-ի մեդալներով։ ՀՀ ԱԳՆ շքանշանի է արժանացել նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհավորել Էդվարդ Աղվանովիչին Ռուսաստանի Դաշնության պետական պարգեւատրման համար եւ շնորհակալություն հայտնել իմ եւ գործընկերներիս անունից այն գնահատականի համար, որը հնչեց իմ աշխատակիցների հասցեին»,- ասել է Լավրովը։

Նալբանդյանն էլ ի պատասխան շնորհակալություն է հայտնել շքանշանի համար։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ