25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ընտրակաշառք վերցրեք, գնացեք, ձեր ուզածին քվեարկեք» (տեսանյութ)

«Այն բոլոր մարդիկ, ովքեր կբոյոկոտեն ընտրությունները, ուղղակի ծառայություն կմատուցեն գործող իշխանությանը, քանի որ իշխող կուսակցության ընտրողը պարզ է, նա գնալու է և իր գործն անելու է, և այդ պարագայում եթե ինչ-որ մարդիկ, կուսակցություններ, ուժեր չեն հավատում, որ ընտրություններով բան է փոխվելու, այս պարագայում առավել ևս մարդիկ պիտի կոչ անեն, որ գնան ընտրության, որովհետև եթե ընդդիմությունը չի հաղթելու, գոնե հանրությանն օգնող մարդիկ կլինեն Ազգային ժողովում, որ խնդիր լուծեն»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը:

«Ազատ դեմոկրատների» ցուցակով ընտրություններին մասնակցող Անահիտ Բախշյանը համաձայնելով այս տեսակետի հետ` նկատեց, որ մարդը պիտի հավատա, որ ինքը պիտի բան փոխի, որ իր ձայնը կարող է բան փոխել:

Ընտրակաշառք վերցնել-չվերցնելու հարցում բանախոսներն արդեն տարակարծիք էին: Ալեն Սիմոնյանը նկատեց, որ միևնույնն է` քաղաքացիներն ընտրակաշառք են վերցնում, սակայն վերցնելու հետո միաժամանակ պիտի ընտրեն այն ուժին, որին համակրում են, ոչ թե տվողին:

«Հիմա ձև ենք անում, որ ՀՀ-ում ոչ ոք չի վերցնում ընտրակաշառք: Վերցրեք, գնացեք, ձեր ուզածին քվեարկեք, ոչ մի վերահսկողության ձև չկա: Ես չեմ վերցնում, իմ ընտանիքի անդամները չեն վերցնում, բայց շատերը վերցնում են, իրենց խաբում են տարիներ շարունակ, 5000-10.000 դրամ տալիս են, 40.000 դրամ օրական վերցնում են»,-շեշտեց նա: Իսկ Անահիտ Բախշյանի համոզմամբ` անընդունելի է թե այս տարբերակը, թե վերցնելն ու վախեցած ընտրություն կատարելը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ