16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Մյունխենում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։ Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։ Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրեց նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ […]

ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Մյունխենում

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-ին մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Մասնավորապես՝ «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Կասպերսկիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և տեղեկատվական անվտանգության ոլորտում հսկայական փորձ ունեցող այդ ընկերության միջև համագործակցության հեռանկարները։ Վիգեն Սարգսյանն ու Եվգենի Կասպերսկին համոզմունք են հայտնել, որ […]

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 18-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, […]

«Օհանյանը քաղբանտարկյալների մասին պետք է խոսեր պաշտոնում գտնվելիս»/տեսանյութ/

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը   պաշտոնավարում էր: Այս մասին  ԵԿՄ  11-րդ համագումարից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԿՄ նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։ «Քաղբանտարկյալներն այս մի քանի օրվա ընթացքում են հայտնվել, թե՞ նրանք վաղուց կային։ Նա հակասում է իր խոսքերին։ Ես նրան մարտական ընկեր եմ համարում։ Ես կարծում եմ, որ նման մարդիկ […]

Արցախում զինծառայող է մահացել

Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի  պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը:Այս մասին տեղեկանում  ենք  ՊԲ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, […]

Օսկանյանի որդին ու նրա ազգականը ձերբակալվել են առևանգման և ծեծի կասկածանքով

2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել են քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ […]

Նախագահը մասնակցել է ԵԿՄ 11-րդ համագումարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 11-րդ համագումարին: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել համագումարի մասնակիցներին և հյուրերին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում Սրբազա՛ն հայրեր, Սիրելի՛ մարտական ընկերներ, Հարգելի՛ զինակիցներ, Ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի մասնակիցներին և հյուրերին: Երկրապահը […]

Հզոր պայթյուն Թուրքիայում․ զոհերի թվում երեխա կա /տեսանյութ/

Երեկ երեկոյան Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում հզոր պայթյուն է որոտացել: Թուրքական «Hürriyet»-ի տեղեկացմամբ՝ 1 տոննա պայթուցիկ նյութով բեռնված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 15 քաղաքացի: Ավելի ուշ պարզվել է, որ զոհվածներից մեկը երեխա է, սակայն որոշ լրատվամիջոցներ գրում են, որ նա մոտ 11 տարեկան էր, որոշներում էլ տեղեկություններ կան, որ փոքրիկը 3 տարեկան էր։ […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարին

Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դունկանին: Էդվարդ Նալբանդյանը և Ալան Դունկանը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորեցին փոխայցերի կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհդակցությունների անցկացումը: Էդվարդ Նալբանդյանը Ալան Դունկանին ներկայացրեց անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ […]

Գեներալ Մանվելը ընտրվեց

Գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ: Առաջարկությունը այսօր՝ փետրվարի 18-ին ԵԿՄ հերթական համագումարի ժամանակ հնչեցրեց գեներալ Սեյրա Սարոյանը:   «Եկեք սաղովս բացեբաց ընտրենք մեր զորավար մանվել Գրիգորյանին»,-առաջարկեց Սեյրան Սարոյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի