25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի արեք /տեսանյութ/

Ներկայացնում ենք ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը Ազգային ժողովում։ 

Հարգելի խորհրդարան,
Մի քանի օրից կմեկնարկի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որտեղ հուսով եմ առաջնայինը կլինի պայքարը ոչ թե անձերի, այլ գաղափարների միջև: Խորհրդարանական ընտրարշավի դերակատարներից յուրաքանչյուրը կփորձի հանրությանը ներկայացնել իր ծրագրային առաջնահերթությունները:
Հանրապետականը հանրությանը ներկայանալու է մրցունակ քաղաքական թիմով, իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, որը զերծ կլինի ականջահաճո խոտումներից:

Հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող ապակայունացնող քայլերը, անվտանգության համակարգի ամրապնդումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ամենաառաջնահերթ հիմնահարցը: Հենց դա է պատճառը, որ Հանրապետականն ընտրություններին մասնակցելու է ‹‹Անվտանգություն և առաջընթաց›› կարգախոսով: Հավելեմ, որ առանց անվտանգության կայուն համակարգի չի կարող լինել ո′չ ժողովրդավարական զարգացում, ո′չ էլ տնտեսական առաջընթաց:

Հարգելի խորհրդարան

Այս տարիների և, մասնավորապես, վերջին ամիսների ընթացքում մենք ամրապնդել և տեխնիկական վերազինում ենք իրականացրել առաջնագծում, որի վառ ապացույցն է Ադրբեջանի ձախողված դիվերսիայի փորձը:
Անվտանգության համակարգի ամրապնդումն, այո′, մեր առաջնահերթությունն է: Ինչպես և սպասվում էր մեր կարգախոսն ունեցավ նաև քննադատողներ: Դա բնական է: Բազմակարծություն է, բայց այստեղ ավելի արդարացի է հիշել Թետչերի խոսքը. ‹‹Եթե իշխանությունները նույնիսկ քայլեն գետի վրայով կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք դա կբացատրեն իշխանությունների լողալ չիմանալով››:

Եվ վերջում, հարգելի գործընկերներ, կոչ եմ անում յուրաքանչյուրիս ստորադասել կուսակցական շահը և առաջնորդվել Հայրենիքի շահի գերակայությամբ: Զերծ մնանք հայհոյանքից ու վիրավորանքից: Ուրիշին սևացնելով մենք բնավ չենք բյուրեղանում:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ