27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ստեփանակերտում հարգել են սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը

Ստեփանակերտում հարգել են սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը (լուսանկարներ) Այսօր՝ վաղ առավոտից, հարյուրավոր մարդիկ քայլում էին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 29 տարի առաջ Սումգայիթ քաղաքում ազերիների կողմից իրականացված ոճրագործության հետևանքով զոհված անմեղ զոհերի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է artsakhpress.am-ը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է մատուցվել:

Հուշահամալիր են այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական այրեր, ինչպես նաև հասարակական ու կրթական կառույցների կոլեկտիվներ, հյուրեր.  նրանք  ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը հավերաժացնող հուշաքարին:

Սգո երթի մասնակիցները պարզած  ունեին   սումգայիթյան ոճրագործությունը դատապարտող կարգախոսներով պաստառներ, որոնց վրա նշված էին «Սումգայիթում կատարվածը Ցեղասպանություն է, իսկ կատարողները՝ միջազգային հանցագործներ», «Դատաստան Սումգայիթի ոճրագործներին», «Վերջ ադրբեջանական ագրեսիային» և այլն։ 


 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ