Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարները հանդիպել են
Փետրվարի 17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլային: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում որպես ՀՀ Նախագահի առաջին հատուկ բանագնաց դեռ 1993թ. Օման իր այցը և Մասկատում ունեցած հանդիպումները: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ արաբական պետությունների հետ համագործակցության սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: […]





































