Հայկական Սմերչ. բացառիկ կադրեր /տեսանյութ/
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Կիեւի միջազգային մրցաշարի ընթացքում Լեւոն Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ բուժում է ստանում:
Մարտի 7-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին ընտրությունների շրջանում ոստիկանական գործառույթների առաջնահերթությունները, մանրամասնվեցին ծառայությունների խնդիրները, ուշադրություն հրավիրվեց հնարավոր իրավախախտումների դրսևորումների վրա: […]
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահ Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն արարողությունից հետո մեկնել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ` հանդիպում ունենալու կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ, որով կմեկնարկի Նախագահ Սերժ […]
Ներկա պահին Հայաստանի հետ բանակցությունները դադարեցվել են։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի ԱԳՆ-ի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Նրա խոսքով՝ թե հայկական կողմը չի գնում բանակցությունների: «Մենք առաջարկել ենք շարունակել առարկայական բանակցությունները, սակայն հայկական կողմը դրան չի համաձայնել: Հայաստանում ապրիլի 2-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մենք նաև առաջարկել ենք շարունակել բանակցություններն այդ […]
Այսօր դռնփակ նիստով տեղի ունեցավ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի (նախկին անվանումը Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ) ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից կառավարման խորհրդի նիստին մասնակցել է 21 անդամ: Հոգաբարձուների խորհրդի նախագահը Շիրակի նախկին մարզպետ, նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանն է: Փակ մրցույթից հետո հրապարակվեցին արդյունքները` […]
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանի կինը` Անահիտ Թարխանյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե իբր ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունն իրենց թույլ չի տալիս որևէ նկարահանում իրականացնել Անդրիաս Ղուկասյանի հետ` նախընտրական քարոզարշավի համար»: Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Ա. Ղուկասյանին, բացառությամբ մերձավոր ազգականների, արգելվել են բոլոր տեսակի […]
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ տեսանյութն է տեղադրել՝ գրելով. «…Բայց առաջընթացի ճանապարհը միայն հավատքով չի բացվի․․․ իրար օգնել է պետք!!!»:
Բրիտանական Mirror հանդեսը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե որտեղ եւ ինչ պայմաններում է մեծացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Լրագրող Էնդի Լայնսը իր՝ «Փողոցային խուլիգան․ ինչպես հետնախորշերի ավազակը դարձավ Ռուսաստանի նախագահը» ռեպորտաժում պատմել է, որ Պուտինը ծնվել է Սանկտ Պետերբուրգի աղքատ թաղամասերից մեկում, երբ «փողոցներով ավազակախբեր էին թափառում, դաժան ծեծկռտուքները սովորական բան էին, իսկ երեխաները մահանում […]
«Հակառակորդի ոչ մի գնդակ այնքան ուժեղ չէ, որքան Ձեր մայրական սերն ու աղոթքները, որոնք մեզ ավելի են զորեղացնում ու անխոցելի դարձնում»,-այսօր Պաշտպանության նախարարությունում մարտի 8-ին նվիրված ցերեկույթի ժամանակ ասաց ժամկետային զինծառայող Կորյուն Գրիգորյանը: Զինվորը իր խոսքն ուղղեց նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին.«Զեկուցում եմ Ձեզ, պարոն նախարար, որ մեր սահմանները անառիկ են: Իմ և ընկերներիս անունից […]
























