26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիան կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնողն է․ Սիրիայի փոխվարչապետ

Մարտի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու հնագույն ժողովուրդների` հայերի ու սիրիացիների միջև բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և խարսխվում են փոխադարձ […]

Փողի կուսակցությունները պարտվելու են․ ՀԱԿ /տեսանյութ/

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը իր քարոզարշավը սկսել է Ապարանից։ Այստեղ դաշինքի առանցքային ցուցակով առաջադրված թեկնածուներից Գեւորգ Գեւորգյանն իր ելույթում նշեց, որ իրենց աջակիցները քաղաքական հարուստ կենսագրություն ու փորձ ունեցող մարդիկ են, եւ ինչպես հանրաքվեի ընտրության ժաանակ էին պայքարում, հիմա էլ նույն ոգեւորությաբ պատրաստ են պայքարելու, որ իրենց քաղաքական ուժը հաղթանակ գրանցի։ Մեկ […]

Կարևորը խաղաղությունն է. ՀԱԿ-ը Ապարանում է (տեսանյութ/լրացված)

Քիչ առաջ մեկնարկել է «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավը Արագածոտնի մարզում: Ինչպես իր խոսքում նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը արդեն ավանդույթ է դարձել նախընտրական քարոզարշավը մեկնարկել Ապարանից: Այս ավանդույթը դրվել է  դեռևս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը հանդիպմանը  ներկա  է նաև Ապարանում «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածու Մյասնիկ Մալխասյանը, […]

«Հայկական վերածնունդ»-ը երեսուն նպատակ ունի /տեսանյութ/

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը  ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշվին հանդես  կգա 30 հիմնարար ծրագրով: Այս մասին քիչ առաջ  լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց կուսակցության նախագահ Արթուր բաղդասարյանը: «Այդ ծրագրային դրույթներով մենք լուրջ փոփոխություններ կբերենք Հայաստանի պետական ու հասարակական կյանքում», –  նշեց Արթուր Բաղդասարյանը: Վերջինս ընդգծեց՝ կուսակցությունը մշակել է 30 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը: «Մենք ունենք 30 […]

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ այսուհետ յուրաքանչյուր շաբաթ հրապարակվելու է վիճակագրություն՝ Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմումների, գրությունների, թեժ գիծ ծառայության կողմից ստացված հեռախոսազանգերի քանակի, ինչպես նաև Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված՝ արագ սպասարկման գրասենյակում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ: 2017 թվականի փետրվարի 27-ից մարտի 3-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից […]

«Սրտիս Փիրուզը». թուրք լրագրողի վեպը 1915թ. թուրք աղայի որդեգրած հայուհու մասին

Ստամբուլում տեղի է ունեցել թուրք գրող, լրագրող Նիվեր Լազօղլուի հեղինակած «Սրտիս Փիրուզը» վեպի շնորհանդեսը: Գիրքը պատմում է 1915-ին թուրք աղաներից մեկի կողմից որդեգրված հայ աղջկա` Փիրուզի  մասին: Լազօղլուն գրքում ներկայացնում է նաև Թուրքիայի Գիրեսուն նահանգից Էլազըղ (Խարբերդ) եկած (բերված-խմբ.) ու 6 տարեկանում որդեգրված Փիրուզի կյանքի հետագա պատմությունը: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` Լազօղլուն հայտնել է, որ […]

82,2 տոկոս՝ Կարեն Կարապետյանը՝ ռեկորդակիր․ Gallup

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցմանը մասնակցած 1146 քաղաքացու 81 տոկոսը դրական է  գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: «Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի գործելաոճը» հարցին քաղաքացիները պատասխանել են՝  լիովին դրական՝ 22,4 տոկոս, ավելի շուտ դրական՝ 58,6 տոկոս,  ավելի […]

Հեղինե Բիշարյանի փողերով

Քիչ առաջ մեկնարկեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը, որին կմասնակցի նաև կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Մինչ Արթուր Բաղդասարյանի ելույթը՝ եկույթ ունեցավ ՀՎԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Վերջինս շեշտեց՝  հանդիպել է Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի հետ, բացի այդ՝ կես միլիոն դրամ գրավ է մուծել նրան ազատելու նպատակով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված