03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ելքն» ուղնուծուծով, բովանդակությամբ և էությամբ տարբերվում է

«Մենք կրկնում ենք, որ համաձայն չենք Հայաստանի Հանրապետության այն մտայնության հետ, որ ելք չկա, որ այդ հուսալքությունից ելք չկա, թե իբր քաղաքացին ոչինչ չի կարող անել: Մենք եկել ենք ասելու, որ կոտրելու ենք այդ հուսալքության զգացումը և եկել ենք ասելու, որ ելք կա»,-այսօր Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը:

Դեռ երեկվանից դաշինքն սկսել է արդեն բոլոր առաջնորդներով միասին անցկացնել քարոզարշավը: Կոտայքի մարզում են նաև Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը:

Բակերից մեկում գտնվող ավտոտնակի տանիք բարձրանալիս աբովյանցի պապիկներից մեկը Նիկոլ Փաշինյանին ասաց՝ «ձեր դաշինքը լավ կուսակցություն ա»: Նիկոլ Փաշինյանն էլ ժպիտով խորհուրդ տվեց անպայման քվեարկել իրենց դաշինքի օգտին: 

«Ժողովո՛ւրդ ջան, մենք եկել ենք ձեզ ասելու, որ առաջիկա ընտրություններում դուք Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխելու ռեալ հնարավորություն ունեք: Եվ այդ քաղաքական իրավիճակը փոխելու համար դուք պետք է գնաք ընտրական տեղամասեր և քվեարկեք«Ելք» դաշինքի օգտին: «Ելք» դաշինքը ձևավորվել է ձեր պահանջներին համապատասխան:

Մենք հստակ ասում ենք, որ միակ ելքը միայն «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով է, որովհետև «Ելք» դաշինքն այն միակ ուժն է, որն ուղնուծուծով, բովանդակությամբ և էությամբ տարբերվում է Հայաստանում գործող քաղաքական ուժերից»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ