Քանի գնում բացվում է /տեսանյութ/
Մարտի 19-ին, ժամը 14:07-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «Toyota Prado» 61 TM 111 (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Հ.) և «Saturn Astra» […]
Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» ` աշխարհահռչակ երաժիշտ Դևիդ Գարեթի կատարմամբ:
Ավստրալացի գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ երջանիկ: Նրանց ասելով` 15-ից 20 տարեկանում նրանց` կյանքից հաճույք ու բավարարություն զգալու զգացողությունը կտրուկ ընկնում է: 20-35 տարեկանում եւս կամաց-կամաց այդ զգացողությունն անկում է ապրում: 35-50 տարեկանում եւս մարդիկ առանձնապես գոհ չեն կյանքից: Ըստ գիտնականների` միայն 50 տարեկանից հետո է մարդ սկսում իրեն իսկապես երջանիկ զգալ:
Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին իրադարձությունները լուսաբանելիս պահպանել իրավապահների հետ աշխատանքի և լրագրողական էթիկայի կանոնները: Եթե ոստիկանները որևէ գործողություն են իրականացնում, պահպանեք անհրաժեշտ տարածություն: Հրապարակային միջոցառումների ընթացքում լրագրողները պարտավոր են չխոչընդոտել ոստիկաններին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս: Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է լրագրողներին, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար:
Մարտի 19-ին, ժամը 10:33 ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոնդ թաղամասի թիվ 251 տանը տեղի է ունեցել փլուզում, ելքի ուղիները փակ են (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասնակի փլուզվել է տան արտաքին պատը (մոտ 25 քմ), […]
Սերժ Սարգսյանը Գյումրիում էր: Կուսակցական <<մեսիջներ>> Շիրակի մարզի ՀՀԿ-ականներին: Մարտի 19-ին Գյումրի էր այցելել ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես նախապես նշվել էր հանդիպումը լինելու է Գյումրոււ տեխնոլոգիական կենտրոնում` ՀՀԿ-ականների հետ, լրագրողների համար փակ: Հանդիպմանը ներկա էին Շիրակի մարզի ՀՀԿ-ական գյուղապետերը, տարբեր գերատեսչությունների ղեկավարները, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի փոխմարզպետներ Հարություն Արշակյանը, Սեյրան Պետրոսյանը, ՀՀԿ-ի […]
Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը և մյուս փորձությունները: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից, չար աչքից և չար լեզվից: Ամեն:
Երբ 10-րդ դարի բյուզանդական սրբերից մեկին հարցրեցին, թե ինչպես է պետք աղոթել, նա ասաց. «Աղոթքը պարզ է. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո, ողորմիր ինձ՝ մեղավորիս»: Հարցն այն է, թե ինչպես այն ասել: Պատկերացրեք, որ մարդուն հանցագործության մեջ են մեղադրել: Կարևոր չէ արդարացիորեն, թե՝ ոչ, սակայն նրան մահապատժի են տանում: Բողոքարկումները չեն օգնել, դատավճիռը վերջնական է: […]
























