18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սկզբունքների վերաբերյալ այլևս որևէ մեկը վիճաբանություն չունի. Լ. Տեր-Պետրոսյան

«Այդ ծրագիրը կա մեզանից անկախ: Խնդիրը մեր և Ադրբեջանի միջև չէ, խնդիրը մեր և աշխարհակարգի միջև է: Մենք` և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միջազգային ամենահեղինակավոր իրավաքաղաքական կառույցների իրավահավասար անդամներ ենք` ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի: Այս հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք կամ Ադրբեջանը, կամ Ղարաբաղը, այլ` այդ կառույցները»,-Հանրային ՀԸ Օրակարգից դուրս հաղորդման ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Բոլոր առաջարկները, որ մինչև հիմա հնչել են` եղել են ոչ թե մեր առաջարկները, կամ Ադրբեջանի, կամ Ղարաբաղի, այլ` միջազգային այդ կառույցների առաջարկները մեզ` հակամարտող կողմերին: Հարցը կոնկրետ է դրված` կա մի կարգավորման պլան, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որն արդեն բանակցվում է 2007թ.-ից սկսած»,-հավելել է նա:

Լ Տեր_Պետրոսյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում հիմա հիմնական վեճերը գնում են ընդամենը առանձին հարցերի շուրջ` սկզբունքների վերաբերյալ այլևս որևէ մեկը վիճաբանություն չունի:

«Իսկ սկզբունքները հետևյալն են` տարածքների վերադարձ, ուժի չկիռաման հավաստիացում և Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սահմանում։ Կան նաև դետալներ` խաղաղապահ ուժերի տեղակայում, դրանք անվտանգության համակարգի մանրամասներն են»,-ամփոփել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ