19 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայ մարմնամարզիկները վերադարձել են մեդալներով

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը (անձնական մարզիչ՝ Կարեն Բաղդասարյան) Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում օղակների վրա վարժությունից նվաճել է ոսկե մեդալ: Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Դավթյանը (անձնական մարզիչ՝ Հայկ Նազարյան), հենացատկում նվաճել է արծաթե մեդալ, իսկ նժույգ-թափեր վարժությունում բրոնզե մեդալ: Նշենք, որ առաջնությունն անցկացվել է մարտի 20-ից 25-ը: Հայաստանի Հանրապետությունը […]

Մշակույթի նախարարությունից խոր վշտով տեղեկացնում են

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ մարտի 26-ին, կյանքի 82-րդ տարում մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը։ Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:  

Քաղաքապետարանից հայտարարում են

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ: Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել նաև ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին: Բնապահպանության վարչությանը հանձնարարվել է նախապես որոշակիացնել այն տարածքները, […]

Պատվո մեդալ

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ մշակույթի բնագավառում ունեցած ավանդի համար Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով: Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ ԱԺ նախագահը արժեւորել է թատրոնի մեծ դերը մշակույթի զարգացման ու պահպանման գործում եւ թատերական գործիչներին մաղթել ստեղծագործական […]

Մեղքս ես էլ պիտի խոստովանեմ. Հ. Բագրատյան (տեսանյութ)

«Մարդիկ կան, որ հետաքրրքվում են, մարդիկ կան ասում են՝ ինչո՞ւ ես է եկել, կաշառքը տուր, գնա: Տարբեր են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, գնահատելով քարոզարշավի ընթացքն, ասաց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներով» առաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ երեկ Շինուհայր գյուղում են եղել, բոլորը եկել էին հանդիպման: «Մի 300 մարդ եկել էին, կանայք էին եկել հիմնականում: Պարզվում […]

Ղազախստանի հավաքականի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում․ պարզաբանում

Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի օդանավի՝ «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջքի հետ կապված տեղեկատվության վերաբերյալ հայտնում ենք, որ հավաքականի հետադարձ թռիչքը նախատեսվում էր մարտի 27-ին՝ ժամը 00:30-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13-ին՝ ռուսական Severstal ավիաընկերության կողմից: Թռիչքի ընթացքում պարզվել է, որ օդանավն ունի շասիի անսարքություն, այդ իսկ պատճառով, անվտանգությունից ելնելով և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով, օդանավը հետ […]

«Կարեն Կարապետյանի դեպքով ու LoveArmenia գրածներով».թեժ բանավեճ /տեսանյութ/

Այսօր՝ մարտի 27-ին « Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե ինչպես են թեկնածուները վերաբերվում օրեր առաջ հրապարակված  ուսուցիչների ձայնագրություններին, որտեղ նրանք ակամա խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար մարդկանց են հավաքագրել, ՀՀԿ- ական պատգամավորության  Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Երեւի շատերը տեղյակ չեն ՀՀԿ –ի կուսակցական կառուցվածքից, եթե իմանային, սկանդալային չէին որակի: Ես ղեկավարում […]

Սամվել Ալեքսանյանը դերասանական տաղանդ ունի /տեսանյութ/

«Հայտնի մի խոսք կա, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ քաղաքականությունն է զբաղվում քեզնով, իսկ թատրոնն՝ ինչպես արվեստի մյուս բնագավառները, թատրոնը մշտապես ունի իր անելիքը քաղաքականության հարցում, ինչը դա կապված է թե՛ գաղափարախոսության, թե՛ պետականության հետ»,այս մասին այսօր՝ մարտի 27-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց դերասանուհի, ՀՅԴ տարածքային ցուցակի պատգամավորության թեկնածու Ժասմեն Ասրյանը: «Թատրոնը […]

«Քյասար եմ ասում` թարգը տվեք, գործ արեք» /տեսանյութ

Նախօրեին քարոզարշավով Շիրակի մարզում էր  Հայաստանի հանրապետական կուսակցությունը:  Կուսակցական թիմը նախ  հանդիպում էր կազմակերպել Աշոցքում:   Հանդիպմանը եկել էին  Աշոցքի տարածաշրջանի գյուղերի բնակիչները, նշենք, որ քարոզարշավի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղացիներին չներկայացրեց  նախընտրական ծրագիրը, այլ հարց ու պատասխանով փորձեց լսել ու  իր լուծումները առաջարկել տարբեր հարցերի  վերաբերյալ: Աշոցքի  ֆերմերներից մեկը նախ  հարցրեց. «Ինչու  Աշոցքի  ջրային ռեսուրսներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի