22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ապրիլի 7. շնորհավորանքներ ու տոնական ծաղիկներ` երևանյան փողոցներում

Երևանյան փողոցներում շարունակվում են քաղաքապետարանի կողմից մատուցվող անակնկալները: Հյուսիսային պողոտայում, ինչպես նաև Աբովյան և Թումանյան փողոցներին հարակից տարածքներում, Արամ Խաչատրյանի արձանի հարևանությամբ և Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարակից հատվածում տոնական ձևավորված զամբյուղներից տարածքներում զբոսնող կանանց և աղջիկներին նվիրել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ: Նախաձեռնության ակամա մասնակիցը դարձած կանայք փաստել են, որ ամեն տարի […]

Լուկաշենկոն՝ ԼՂ հակամարտությունից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասել է. «Կարծում եք Լեռնային Ղարաբաղի բնակչությունը լա՞վ է ապրում` մշտապես ենթարկվելով հստակ ռազմական խնդիրների: Նրանք պարզապես շարունակում են ապրել` սպասելով, որ վաղը իրենց հետ մի բան չպատահի, օրինակ, ռումբ չընկնի իրենց վրա: Դա նորմա՞լ է: Բացարձակապես ոչ: Որևէ մեկը շահ ունի՞ դրանից: […]

«Շատ մարդիկ կան, որոնք արդեն համաձայն են կնոջ՝ բանակում լինելու հետ»

ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Գալինա Կարապետյանի մոտ  սերը դեպի ռազմական ոլորտ առաջացել է դեռևս դպրոցում՝ «Ռազմագիտություն» առարկայի ուսուցչի շնորհիվ: Այսօր՝ ապրիլի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գալինան  պատմել է , որ թեև ծնողները դեմ են եղել իր մասնագիտության ընտրությանը, միևնույն է, սերը համակարգի և համազգեստի նկատմամբ հաղթել է: «Կարծրատիպ […]

Միհրան Հարությունյանն ամուսնության առաջարկ է արել (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին: Դիտեք տեսանյութը:

ՏՄՊՊՀ-ն ձվի շուկայում անցնում է ամենօրյա դիտանցումների

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի Սուրբ Զատիկին նախորդող ժամանակահատվածում մի քանի անգամ ավելանում է ձվի պահանջարկը, ինչով էլ պայմանավորված շուկայում կարող են արձանագրվել որոշակի չարաշահումներ: Այդ իսկ պատճառով, ՀՀ ՏՆտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, մինչ այս կատարվող շաբաթական երեք անգամյա մոնիթորինգի փոխարեն անցնում է ամենօրյա դիտանցումների: ՏՄՊՊՀ մասնագետները մայրաքաղաքի խոշոր առեւտրի կետերում իրականացնում […]

Ձերբակալվել է երկու հայի սպանության մեջ կասկածվողը․ նա նույնպես հայ է

Մերձմոսկվայի Լենինյան շրջանում 35-ամյա տղամարդ է ձերբակալվել, ով կասկածվում է երկու հայի սպանության մեջ։ Նա նույնպես Հայաստանի քաղաքացի է։  Այս մասին ասված է ՌԴ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ «Պարզվել է, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Հայաստանի Հանրապետության 35-ամյա քաղաքացին մասնակից է կրկնակի սպանությանը։ Պարզվել է, որ հանցագործությունը տեղի է ունեցել վիճաբանության հետեւանքով։ Կասկածյալը ձերբակալված […]

Նիկոլ Փաշինյանը` քաղաքապետի թեկնածու (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը գլխավորելու է «Ելք» դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում, որը կայանալու է մայիսի 14-ին:  Ցուցակում երկրորդը ՔՊ-ի անդամ Արայիկ Հարությունյանն է, 3-րդ համարը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, 4-րդ համարը՝ Անահիտ Բախշյանը, իսկ 5-րդը՝ Ալեն Սիմոնյանը։

Աշխատանքից դուրս իմ շրջապատի համար հասարակ ընկերուհի եմ.փոխգնդապետ

«Մեկնել էի Արցախ, Արցախի փաստաբանների կոլեգիայի անդամ էի։  Ընտանեկան փոփոխությունների հետ կապված վերադարձա Երևան և տեղեկացա, որ ՊՆ-ում ձևավորվել է իրավաբանական վարչությունը: 16 տարի է՝ իրավաբանական վարչությունում եմ: Ծայրաստիճան բարդ փուլեր չեմ ունեցել իմ աշխատանքում: Կարևորը սկզբունքային լինելն ու աշխատանքը սիրել է»,- այսօր՝ ապրիլի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ իրավաբանական վարչության իրավական ապահովման […]

Արմեն Ամիրյանը պարզաբանում է իր մտահղացումը

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կրկին պարզաբանում է արել. «Ցավում եմ, որ Օպերային թատրոնի խաղացանկի, ստեղծագործական ռազմավարության մասին բանավիճելու փոխարեն, մեր հասարակության մեծ մասը նախընտրեց խոսել պարզ կենցաղային վերակառուցման ծրագրի մասին միայն։ Ափսոս, որ բանավիճողներից ոմանք խեղաթյուրում են Օպերային թատրոնի ենթակառուցվածքների նախագծի մեր պատկերացումը։ Ստիպված եմ մեկ անգամ ևս պարզաբանել մեր այդ պատկերացումը։ Անհրաժեշտ է վերանորոգել […]

Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական մի շարք կայքեր

«Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական մի շարք կայքեր` դրանցում տեղադրելով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների նկարները: «Ինչպես խոստացել էինք. հարձակումները շարունակում ենք… Կոտրվել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան (անուն ազգ., գաղտնաբառեր, էլ-հասցեներ, IP և այլն) հասանելի է բոլորի համար Կոտրվել են մի շարք ադրբեջանական կայքեր, որոնցում հիմա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված