26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Երեխա-մայրերը․ ինչպես են անչափահաս աղջնակները մայրանում ու խնամում փոքրիկներին /ֆոտոշարք/

Երեխա, կին ու մայր՝ միաժամանակ։ Այսպիսին է Գվատեմալայի աղջնակների շոկային կյանքտ։ Գվատեմալայում աղջիկներին ամուսնացնում են 14 տարեկանից։ Հայտնի լուսանկարիչ Ստեֆանի Սինկլերը լուսանկարել է նրանց կյանքը․․․ Որքան աղքատ է թաղամաստ, այնքան այնտեղ ավելի վաղ են ամուսնանում։ Եվ ցավոք, դեռահաս աղջիկների համար դա ոչ մի լավ բանով չի ավարտվում։ Հաճախ նրանք վտանգում են կյանքը՝ այդ տարիքում հղիանալով, […]

«Երկու դագաղ մի օրում դրվեց գյուղում…» /տեսանյութ/

Սերգեյ պապը որդու մասին  դեռ ներկայով է խոսում: Նրա համար միշտ կենդանի է Մխիթարը: Հիշում է ու պատմում.« Երկու տղա ունեմ, մեկը՝ Արթուր, մեկը՝ Մխիթար: Մեկը ծնվել է 1970 թվականին, մյուսը 1973 թվականին: Էն մի տղաս ծառայում էր աշխարհի մյուս ծայրում ու լսում է պատերազմի մասին: Զորամասի թուրքերին ծեծում է ու փախնում: Եկավ Արցախ ու […]

Արուսյակը տառապում է սուր լեյկոզով. օգնություն է պետք /տեսանյութ/

Արուսյակ Հայրապետյանը 26  տարեկան է: 2007 թվականին աղջկա մոտ ախտորոշվել է լեյկոզ, Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցում բուժվելուց հետո, կարծես ամբողջովին առողջացել է: Ամուսնացել է, ունի մեկ տարեկան դուստր: Հիվանդությունը գլուխ է բարձրացրել և այժմ կրկին պարկած է արյունաբանական հիվանդանոցում , արդեն սուր լեյկոզ ախտորոշմամբ: Ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում և չի կարողանում հոգալ բուժական […]

Մեկ օրում բացահայտվել է գողության 16 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 6-ը: Բացահայտվել է գողության 16, խարդախության 5, ավտոմեքենա փախցնելու եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, յուրացման, շորթման, հարկերից խուսափելու եւ խուլիգանության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ ստացել է […]

Մեկ ամիս առանց լույսի.«Սարի թաղի» գործով կալանավորվածի կինը հուսահատ է

«Սարսափելի վիճակում ենք, անմխիթար ու ելք չկա: Անգամ ճաշ չեմ կարողանում եփել երեխուս համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ  Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը: «Մեկ ամսից ավել է հոսանք չունենք: Չգիտեմ ո՞ւմ դիմել, ո՞վ կօգնի: Ամուսինս էլ բանտում է տառապում: Առողջական վիճակը գնալով վատանում է: Հիմա […]

Մխիթարյանի «կարիճի հարվածը» լավագույնն է ճանաչվել

  Հենրիխ Մխիթարյանի «կարիճի հարված» կոչվող  գոլը , որով վերջինս նվաճեց «Սանդերլենդի» դարպասը,  «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կողմից  ճանաչել է լավագույն ակումբային գոլն այս մրցաշրջանում: Գոլային փոխանցումը կատարել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: «Չէի կարող վրիպել, քանի որ գնդակը ստացել էի աստծուց: Չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այդպիսի գոլ խփել, ես չգիտեմ, թե ինչ […]

Անօթևանները շոկի ենթարկվեցին Շիրակի մարզպետարանում (ֆոտո, տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում բաժանեցին բնակարանների գնման վկայագրերը։ Պետությունն այսուհետ ավարտված է համարում Գյումրի քաղաքում երկրաշարժից անօթևան մնացած մարդկանց բնակարաններով ապահովելու իր պարտականությունը։ Այս տարի ԲԳՎ ծրագրի համար պետությունը հատկացրել է 546 միլիոն դրամ։ «Սրանով մենք Գյումրի քաղաքում ավարտում ենք երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը։ Իհարկե, մենք ունենք անօթևաններ, բայց կոնկրետ 2008 թվականին […]

Նոր քրեական գործ` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով

«Հայկական ժամանակ»  օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հիշյալ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով: Այսպես, 15.05.2017թ.-ին Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը  ոստիկանության  Էրեբունու բաժնում հաղորդում, ապա` բացատրություն է տվել այն մասին, որ մայիսի 14-ին Երևան քաղաքի Էրեբունի […]

Հետախուզվողներ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Մայիսի 19-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1986 թ. ծնված Վաչիկ Զ.-ն, որը 2012թ. նոյեմբերի 26-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՌԴ Մոսկվա […]

Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա մարդասիրական գործունեությունը

Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ: Տեւական պատերազմի ու աղքատության պայմաններում այս բնակավայրի հարյուր հազարավոր բնակչությունն անվերջ տառապանքների մեջ է: Ողջ շրջանին սպասարկող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան տարիներ շարունակ այս ամենի ականատեսն է, ով Սուդան էր ժամանել խաղաղության ժամանակ, բայց չլքեց մարդկանց 2011թ. սկսված քաղաքացիական պատերազմից հետո, գրում է auroraprize.com-ը։    […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի