Ահազանգ. մեկ օրում ՝ 100 գործազուրկ
«Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ն (նախկին ուսանողական պոլիկլինիկա) փակվում է և և շուրջ 100 մասնագետներ կդառնան գործազուրկ: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց բժիշկ-ստոմատոլոգ Սուսաննա Պողոսյանը:
Աշխատակիցները անհանգստացած են: Նրանք պատրաստվում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել և նշում են, որ մեկ օրում գործազուրկ դառնալը սարսափելի ցնցում է:
Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ արտերկրի շուրջ 60 հազար ուսանողների եւ 50 հազար մարզիկների անվճար բուժսպասարկումն իրականացնող այս պոլիկլինիկային սպասվում է անորոշ ճակատագիր:
«Կարծում եմ խնդիրը շենքի հետ է կապված, քանի որ վերջին տարիներին մենք հասցրել ենք տեղակայել մի քանի տարբեր շենքերում: Վերջին անգամ Տերյան 129 հասցեում էինք և տեղափոխվեցինք Կոմիտաս 49: Մեր տվյալներով շենքը ունի սեփականատեր»,-նշեց Սուսաննա Պողոսյանը: