18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Գագիկ Ծառուկյա՞նն է հաշտեցրել Գևորգ Պետրոսյանին ու Նաիրա Զոհրաբյանին (տեսանյութ)

Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի անդամ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հետ որևէ խնդիր չունի:

«Դատական գործ այլևս գոյություն չունի, դատական վարույթը կարճվել է: Եղել են աշխատանքային տարաձայնություններ, բայց ամեն ինչ հարթված է, մենք մնում ենք որպես գործընկերներ»,-ասաց նա: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանն է հաշտեցրել իրեն ու Նաիրա Զոհրաբյանին, նա ասաց. «Գագիկ Ծառուկյանը մեծ ավանդ ունի այդ գործում»:

Խոսելով մանդատից հրաժարված պատգամավորների մասին՝ Գ. Պետրոսյանը նշեց, որ ոչ մի արտառոց բան չի եղել. «Մարդիկ օգտվել են իրենց սահմանադրական իրավունքից, որևէ ինտրիգ այստեղ պետք չէ փնտրել»:

Հարցին, թե արդյոք սա «Ծառուկյան» դաշինքի վերջնական կազմն է և հնարավոր են նոր ինքնաբացարկներ,  պատգամավորն ասաց.

«Չեմ կարող ասել, ամեն մարդ ինքն է ընտրում իր կյանքի ճանապարհը: Բայց եթե այդպիսի բան լինում է, ապա դա լինում է կոնկրետ պատգամավորի համաձայնությամբ, բայց կամքի վրա բռնություն մեր խմբակցությունում չկա»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ