12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Հայաստանը ահաբեկիչների համար հետաքրքրություն չի ներկայացնում»

«Ահաբեկչական վտանգները  դեպի  Հայաստան  գալիս է ոչ թե ԴԱԻՇ-ից, այլ մեր հարևան երկրից, որը ևս ահաբեկչություն հովանավորող միավոր է: Ամենևին պարտադիր չէ, որ մարդու գլուխ ԴԱԻՇ-ը կտրի՝ կատարվածն ահաբեկչություն որակելու համար: Նույն բանը հայ զինվորների հետ արեց հենց Ադրբեջանը՝ անցած տարի ապրիլին»,- այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը: Բանախոսը շեշտեց՝ Հայաստանը […]

Մնացածը կլսեն ու իմ բիզնեսներն արագ իմ ձեռքից կտանեն. Գագիկ Բեգլարյան (տեսանյութ)

Տրանսպորտի և կապի արդեն նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը վայելում է կյանքը, հանգստանում է և իր նախկին պաշտոններին էլ չի կարոտում: «Ես կարոտում եմ իմ ընտանիքը, իմ թոռնիկներին»,-այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Խոսելով իր ղեկավարման ժամանակ կատարված աշխատանքներից` նա նշեց, որ դրվեն են առաջին […]

Երեւանում օձ է հայտնաբերվել

Հունիսի 11-ին, ժամը  21:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 14 տան մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա օձ և տեղափոխել անվտանգ տարածք:  

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 480.50 ՀՀ դրամ նվազագույն և 482 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում 483.50 դրամ նվազագույն և 484.50 դրամ առավելագույն փոխարժեքներով:   Մեկ եվրոն գնվում է 531 դրամ նվազագույն և 538 դրամ առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոն վաճառվում է 541 դրամ նվազագույն և 546 դրամ առավելագույն փոխարժեքներով:   Ռուսական մեկ ռուբլին […]

«Տեղի էր ունենում երդմնակալության այդ գռեհիկ արարողությունը». «Երկիր Ծիրանիին» թույլ չտվեցին

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանը թույլ չեն տվել ավագանու այլընտրանքային նիստ անցկացնել այսօր քաղաքապետարանում: Այսօր Տարոն Մարգարյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը որոշել էր այլ նիստ անել խմբակցությունով ու բոյկոտել քաղաքապետի երդմնակալության արարողությունը: ««Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից նախատեսել էինք ավագանու նիստ անցկացնել, բայց չկարողացանք իրականացնել նախատեսված նիստը, որովհետեւ այս […]

Անհրաժեշտ է հանդարտեցնել ընտրական կրքերը․ ՀՀ նախագահ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու հատուկ նիստում Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին՝ Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը արարողության ժամանակ շնորհավորական խոսք է հղել միջոցառման մասնակիցներին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երևանի նորընտիր քաղաքապետի […]

Բակո Սահակյանը համանախագահների հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապակառուցողական […]

Պարզունակ քարոզչական հնարք է․ Արցախի ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է: Դեռ ավելին, Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը և հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում […]

Կանանց ավտոմոբիլային սպորտի ձևավոր վարման մրցաշարում հաղթեց Ռուզան Ստեփանյանը /ֆոտոշարք, տեսանյութ/

Երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ ՀԱՖ (Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի)՝ կանանց ձևավոր վարման ՀԱՖ գավաթ 2-րդ փուլը։ Մրցաշարին ներկա էին ՀԱՖ նախագահ Գագիկ Աղաջանյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, բազմաթիվ հյուրեր։ Մրցաշարի ընթացքում մրցուղի դուրս եկան  11 մարզուհիներ: Մրցաշարի արդյունքում առաջին  հորիզոնականը զբաղեցրեց Ռուզան Ստեփանյանը, երկրորդ հորիզոնականը՝ Էլեոնորա Սիմոնյանը, իսկ երրորդ  գրավեց Գոհար Տեր-Անտոնյանը։ Մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի