Կարեն Բոթոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Գեղարքունիքի զարգացմանը նպաստելուն միտված ծրագրի իրականացմանը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է մարզի շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Մարզպետարանից հայտնում են, որ բացման խոսքում մարզպետը նշել է, որ մեծ գնահատանքի է արժանի հասարակական կազմակերպությունների ծավալած աշխատանքը և, որ դեռևս կան շատ խնդիրներ, որոնց լուծումն առանց քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավման դժվար է պատկերացնել։
Մարզպետը կարծիք է հայտնել, որ մարզային իշխանությունների հետ տևական ժամանակ ընթացող համագործակցությունն ավելի կընդլայնվի և հնարավորինս արագ կստեղծվեն պայմաններ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար։ Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ամփոփ տեղեկատվություններ են ներկայացրել իրենց գործունեության կոնկրետ ուղղությունների, իրականացված և ընթացող աշխատանքների վերաբերյալ։
Կարեն Բոթոյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել մարզի զարգացմանը նպաստելուն միտված ծրագրի իրականացմանը, ինչպես նաև խոստացել է նման ձևաչափի հանդիպումներն հաղորդել պարբերական բնույթ։