Էկոոսոտիկաններն ու էկոմիջանցքները` բնապահպանական մի շարք խնդիրների լուծման երաշխիք
Հարավային կովկասում՝ մասնավորապես Հայաստանում, մեկնարկվել է էկոմիջանցքների ստեղծման աշխատանքները: Նախագիծն իրականացվում է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծմանն աջակցություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Մեր երկրում էկոմիջանցքների աշխատանքների շառավիղը սկիզբ առնում «Խոսրովի անտառ» արգելոցից և ձգվում մինչեւ Զանգեզուր արգելավայրի սահմանագիծ: Տեղեկացնենք, որ նշյալ ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) կողմից:
Նախօրեին «Էկո- Մեդիա Ցանցը»՝ WWF-Հայաստան գրասենյակի աջակցությամբ տեղեկատվական արշավ էր կազմակերպել «Գնիշիկ» պաահպանվող տարածք, որը գտնվում է հենց էկոմիջանցնքի «խաչմերուկում»:
«Ծրագրի նպատակն է նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու հողերի կայուն կառավարմանը: Այդ նպատակին հասնելու համար էկոմիջանցքում գտնվող թիրախային համայնքներում կկատարվեն ներդրումներ, որոնք կլինեն շարունակական 10 տարիների ընթացքում»,-իր խոսքում նշեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը:
«Այսօր մենք գիտենք, որ մեր բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանվում է Հայաստանի ընդհանուր կենսաբազմազանության 60-70 %-ը: Իսկ այս էկոմիջանցքների ծրագիրը շատ կարևոր է, այն մաքսիմալի կհասցնի այդ ընդգրկվածության աստիճանը»,- այս մասին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:
Մասնագետները տեղեկացրեցին նաեւ այն, որ մեր օրերում առկա է բնապահպանական տարածքների վերահսկողության լուրջ խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է ստեղծել էկոոստիկանական համակարգ. «Ավելի ուժեղացնելու են վերահսկողությունը: Իրավասությունների հետ կապված խնդիրներ էլ կան: Պահպանվող տարածքի տեսուչն այսօր իրավունք չունի ակտ գրելու, ինքը պետք է ընդամենը արձանագրություն կազմի եւ հանձնի իրավապահ մարմիններին կամ բնապահպանական պետական տեսչությանը: Միայն նրանք իրավունք ունեն որոշում կայացնելու, տուգանք գանձելու եւ այլն: Այնպես որ, օրենսդրական դաշտի բարելավման խնդիր էլ կա, ինչի ուղղությամբ աշխատում ենք» ,-իր խոսքում հավելեց Արամ Աղասյանը: