Թալիշի վերականգնումը դարձել է պետության կարևոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ և արտացոլում է մեր հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրի երբեմնի փառքը վերականգնելու, այն կրկին մարդաշատ և ծաղկուն դարձնելու գործում: […]





































