02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Չստացված (տեսանյութ)

«Նախագահն այդ հարցին պատասխանեց, որովհետև մամուլում շատ էին այդ մասին անհեթեթ հրապարակումները. լրագրողների հարցին ի պատասխան պարոն նախագահը պատասխանեց և հստակ ներկայացրեց մեր դիրքորոշումը»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝  արդյոք վարչապետի ու նախագահի միջև իբր թե առկա հակասությունների լուրերն այդքան լուրջ էին, որ նախագահը որոշեց […]

Հայտնի է՝ ովքեր են ղեկավարելու ԱԺ պատվիրակությունները (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկել է ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի ընթացիկ արտահերթ նիստին, խմբակցության աշխատանքներին, քննարկումներ են ծավալվել արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված նաև: «Բայց ամենակարևորը, կուսակցությունը որոշել է ԱԺ պատվիրակությունների ղեկավարների թեկնածուներին»,-այսօր նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ այդմ՝ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի […]

Վարդան Արամյանը ՀՀ անունից ստորագրել է հարկային բարեփոխումների վերաբերյալ կոնվենցիան

Հունիսի 7-ին Փարիզում 68 երկրների (Հայաստանի, Ավստրիայի, Ավստրալիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեդիայի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի և այլն)1 ֆինանսների նախարարների և համապատասխան լիազորությամբ օժտված պաշտոնատար անձանց կողմից ստորագրվել է «Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան: Հայաստանի Հանրապետության անունից, ՀՀ Նախագահի լիազորագրի հիման […]

Ինչով է վտանգավոր բաց բերանով քնելը

Նոր Զելանդիայից գիտնականների խումբը բացահայտել է, որ բաց բերանով քնելը վտանգավոր է ատամների առողջության համար։ Նրանք նշել են, որ շատ մարդիկ քնի մեջ բացում են բերանը, իսկ այդ ժամանակ կարող է ինֆեկցիա ներթափանցել եւ վնասել ատամները՝ կարիես առաջացնելով։ Բացի այդ՝ մաքուր օդը այնքան էլ լավ չի ազդում ատամների վրա, այն բերանում թթվայնությունը բարձրացնում է, ինչն […]

Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը տեղի կունեն հունիսի 10-ին

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Չեռնոգորիա կմեկնեն հունիսի 9-ի առավոտյան: Թիմը կհանգրվանի Պոդգորիցայի «Հիլթոն Պոդգորիցա Ցռնա Գորա» հյուրանոցում: Հունիսի 9-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30)՝ «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին)՝ «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային […]

Քաղաքապետը ցավակցել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը  սիրված ջազմենԱրմեն Թութունջյանի մահվան կապակցությամբ   Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, սիրված ջազմեն Արմեն Թութունջյանը, ով իր մեծ ներդրումն է ունեցել հայկական ջազային արվեստի զարգացման, տարածման գործում: Ցավակցում եմ Արմեն Թութունջյանի ընտանիքին, հարազատներին, հայկական ջազի սիրահարներին ու երկրպագուներին:

«Գամ նստեմ Կարապետյանի դուռը, թե գնամ Սերժի դուռը…»/տեսանյութ/

«2011 թվականի հունիսի 1-ին իմ տղային աչքիս առաջից տարան ու կորցրին: Տարան իբր ընկերները՝ Գարիկ Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանը, Վիկտոր Հայրապետյանը ու Արտավազդ Հարությունյանը տարան: Արայիկս էլ տուն չեկավ»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց կապանցի Էմմա Հարությունյանը: Մայրը դեռ սպասում է որդուն և նա հույս ունի, որ ցանկության դեպքում վարչեպետ Կարեն Կարապետյանը նրան կգտնի: «Գամ նստեմ Կարապետյանի դուռը, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի