Մանկության աշխարհը հյուրընկալվել էր Երևանի կենդանաբանական այգում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում Մանկության աշխարհն էր հյուրընկալվել Երևանի կենդանաբանական այգում: Հունիսմեկյան միջոցառումներն այստեղ մեկնարկեցին մայրաքաղաքի արվեստի դպրոցների, նվագախմբերի, վոկալ ստուդիաների ու պարային համույթների սաների համերգային ելույթներով: Ուրախ մեղեդիների ուղեկցությամբ մուլտհերոսները, ծաղրածուներն ու կենդանիների դիմակներով երեխաները այգու այցելուներին հրավիրել են դառնալ օրվա խորհրդով կազմակերպված ուրախ ծրագրերի մասնակիցն ու ականատեսը: Բացօթյա խաղեր, […]