26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է գերմանացի գործիչների հայտարարությունները

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ, դեսպան Հյուսեյին Մյուֆթուօղլուն արձագանքել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի վերաբերյալ գերմանացիների պաշտոնյաների հայտարարություններին: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Մյուֆթուօղլուն ցավալի է համարել, որ մի կողմից Թուրքիայից պահանջել են միջոցառում կազմակերպելու համար պաշտոնական հայց ներկայացնել, մյուս կողմից անընդունելի մեկնաբանություններ են արվել:

«Մասնավորապես Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում հանդես եկած անձի՝ հավաքների և խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված մոտեցումը ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր դեմ ելած գաղափարախոսության իրական դեմքը և ուրիշներին դասեր տվողների երկակի ստանդարտները: Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք այդ անձի՝ մեր հանրապետության նախագահի վերաբերյալ կատարած անընդունելի հայտարարությունները», -ասել է ԱԳՆ խոսնակը:

Նշենք, որ հուլիսի 7-8-ին Էրդողանը Համբուրգում պետք է մասնակցի «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին: Այդ ընթացքում թուրքական կողմը ցանկանում է նաև կազմակերպել Էրդողանի և գերմանաբնակ թուրք համայնքի հանդիպումը, սակայն գերմանացի պաշտոնյաները դեմ են իրենց երկրում Թուրքիայի նախագահի ելույթներին:

Գերմանիայի վարչապետի թեկնածու, ԵԽ նախկին նախագահ Մարտին Շուլցն ընդգծել է, որ իրենց երկրում եվրոպական արժեքները ոտնահարող քաղաքական գործիչները չեն կարող Գերմանիայում կազմակերպել միջոցառումներ, որտեղ սադրիչ ելույթներ կունենան:

«Չեմ ցանկանում, որ նախագահ Էրդողանը, որը Թուրքիայում ընդդիմադիրներին և լրագրողներին բանտ է նետում, Գերմանիայում միջոցառում կազմակերպի»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ