14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Փաշինյանին չբավարարեց ԱԱԾ պետի տեղակալի պատասխանը

 

Այսօր   ԱԺ-ում   «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը   հարց   ուղղեց   ԱԱԾ   պետի տեղակալ   Արամ Հակոբյանին`  փորձելով հստակեցնել `   ԱԱԾ-ում ծառայողական քննություն իրականացվում է ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձությունների և Հիմնադիր խորհրդարանի ղեկավարի ձերբակալության գործով:

«Այս պահին ոչ մեկ, ոչ էլ մյուս մասով քննությունը չի վերջացել, իսկ ինչ վերաբերում է ծառայողական քննության հետ կապված հարցին դա գաղտնիք է:  Հնարավոր է՝ ձեզ պատասխանեն, բայց այս դահլիճում նման հարցերի ես իրավունք չունեմ պատասխանելու», – ասաց  Արամ Հակոբյանը:

Փաշինյանին,  սակայն, չգոհացրեց  Հակոբյանի   պատասխանը:  «Միշտ նման պատասխաններ են հնչեցվում, թե քննությունը կավարտվի կտեսնենք, դեռ քննություն է ընթանում: Բայց երբ քննությունն ավարտվում է, ոչինչ էլ չենք տեսնում», – ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ